ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Հոգեբանը՝ ինքնասպանությունների ու լուսաբանումների մասին. «ԶԼՄ-ները չպե՛տք է մարդկանց սթրեսի մեջ գցեն»
Aravot.am-ը «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Պողոսյանին խնդրեց իբրեւ մասնագետ կարծիք հայտնել՝ արդյոք ինքնասպանությունների թի՞վն է աճել, թե՞ դրանց լուսաբանումներն են շատացել:
«Քանի որ մեզանում ազատականությունը արդեն թեւակոխել է ԶԼՄ-ներ, հնարավորինս շատացել են այդ թեմայով լուսաբանումները: Եվ եթե նախկինում աշխատում էին լրատվամիջոցներով մարդկանց չգցել սթրեսային վիճակների մեջ, հիմա դա չափից ավելի անզուսպ է դարձել՝ մեկնաբանությունները հաճախ դաժան ձեւով են ներկայացվում, մարդկանց մի տեսակ հուսալքության մեջ են գցում: ԶԼՄ-ները իսկապես պետք է լավ մտածեն՝ ինչպես նման թեմաներով նյութերը մատուցել, որովհետեւ նաեւ էթիկական հարցեր կան»,- ասում է հոգեբանը:
Նրա ձեւակերպմամբ, չպետք է ժխտել ինքնասպանությունների գոյությունը մեր օրերում, բայց մյուս կողմից էլ, արժի խորանալ պատճառների, սոցիալական ցնցումների հիմքերի մեջ. «Չի կարելի փաստերը կոծկել, պետք է ներկայացնել ըստ ամենայնի, բայց որոշակի սահմաններում եւ այն մատուցմամբ, որ կանխարգելիչ ձեւ ընդունի, նաեւ գիտությունը պետք է դրանով զբաղվի, հոգեբանները, մանկավարժները լծվեն այդ հարցը լուծելուն, իսկ ԶԼՄ-ները իրենց հարցադրումներով հակվեն պատճառականությունը պարզելուն»:
Իսկ ի՞նչը կարող է ինքնասպանության քայլի դիմելու դրդել մարդուն: Մասնագետի խոսքով, կան գոյաբանական հարցադրումներ.«Վերջին հաշվով, մարդը շրջապատված լինելով մարդկանցով, ներքին զգացողություններում միայնակ է զգում, չի կարողանում վստահել արտաքին աշխարհին, իրեն շրջապատող մարդկանց, ներկայի միջոցով է ուզում դիտարկել ապագան… Հաճախ անվստահություն ունի շրջապատի հանդեպ, եւ իրեն թվում է, թե իբր թշնամաբար են տրամադրված, մեղքը գցում է շրջապատի վրա եւ խուսափում է լույս սփռել իր սեփական ներքին անձի հատկությունների վրա, այդ իսկ պատճառով էլ մարդը փակուղու առջեւ է հայտնվում, ուզում է իրեն ուղարկել անէության մեջ: Նման մոտեցումը ինքնասպանության գնալու պատճառներից մեկը պետք է համարել, բայց դրանից բացի կան իրական սոցիալական ցնցումներ, որոնք չպետք է լղոզվեն ստահոդ փաստերով, մարդու չես կարող ասել, թե ամեն ինչ լավ է, եթե իրոք ամեն ինչ լավ չէ: Ուղղակի պետք է հնարավորություն տալ իր ներքին ռեսուրսներով գոյատեւելու միջոցները փնտրել եւ դուրս գալ փակուղուց, այսպես կոչված՝ ներքին թակարդից:
Միգուցե ԶԼՄ-ները սրա վրա ծանրանան, թե չէ մերկապարանոց հարցերը մեջտեղ բերելով բան չի փոխվում. մարդիկ ուզում են հասկանալ խորքային պատճառները, օրինակ, ինչո՞ւ մարդ կա՝ ծանր պայմաններում կարողանում է ելքեր գտնել, մյուսը՝ ոչ»:
30.08.2013
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







