ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Կապանի և Քաջարանի հարակից գյուղերի երեխաների մազերի մեջ սնդիկ կա
ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Հայաստանում առկա օգտակար հանածոների մասին:
Նա հերքեց շրջանառվող այն կարծիքը, թե Հայաստանն օգտակար հանածոների տեսակետից աղքատ երկիր է՝ ասելով, որ մեր ընդերքն ունի մի շարք հանքանյութեր, ինչպես՝ մետաղական, այնպես էլ՝ ոչ մետաղական:
Հրաչյա Ավագյանը նշեց, որ այժմ մենք ունենք յոթ խոշոր շահագործվող հանքավայրեր, որոնցից ամենամեծը Քաջարանինն է: Բանախոսի հավաստմամբ՝ վերջին տարիների հետազոտությունները ցույց են տվել, որ Քաջարանում, բացի պղնձից և մոլիբդենից, կան նաև մի շարք այլ թանկարժեք մետաղներ, որոնք չեն օգտագործվում ու թափվում են պոչամբարները՝ թունավորելով բնական միջավայրը:
Բանախոսն ասաց, որ հանքավայրերի նման կերպով շահագործումն ունենում է անդառնալի հետևանքներ. «Կապանի և Քաջարանի հարակից գյուղերի բնակիչներն առողջական մի շարք խնդիրներ ունեն, երեխաների մազերի մեջ սնդիկ կա, բոլորը հիվանդ են, սննդի հետ և շնչառական օրգաններով այդ նյութերն անցնում են մարդու օրգանիզմ»:
Նրա համոզմամբ՝ պետք է նկատի ունենալ, թե ինչպես են շահագործվում հանքավայրերը: Եթե դրանք շահագործվեն 95 տոկոսով, ապա դրանց վնասն ավելի քիչ կլինի:
Մասնագետն անդրադարձավ նաև Թեղուտի, Թուխ Մանուկի և Ամուլսարի հանքերի շահագործմանը և ասաց, որ ինքը կտրականապես դեմ է դրան. «Կորզելու են պղինձն ու մոլիբդենը, լավագույն դեպքում՝ ութսուն տոկոսով, հարակից նյութերը՝ լավագույնը քսան տոկոսով, իսկ մնացածը թափվելու են պոչամբարները: Այդ ամենը թունավորելու է շրջակա միջավայրն ու մարդկանց»:
Նրա հավաստմամբ՝ հանքավայրերը պատկանում են հասարակությանը, և դրանք չպետք է տալ մասնավոր ընկերությունների, այդ գումարները պետք է գնան պետբյուջե:
10.08.2013
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







