Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Երեւանում մինչեւ 2013թ. վերջ ծրագրվում է սկսել ցիրկոնիումային կերամիկայից իմպլանտատների եւ վիրաբուժական դանակների արտադրությունը

Երեւանում մինչեւ 2013թ. վերջ ծրագրվում է սկսել ցիրկոնիումային կերամիկայից իմպլանտատների եւ վիրաբուժական դանակների արտադրությունը

Երեւանում մինչեւ 2013 թ. վերջ նախատեսվում է բացել ցիրկոնիումային նանոկերամիկայի արտադրություն: Այս մասին NEWS.am-ին ասաց նախագծի հեղինակ, «Duraware» ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: Անհրաժեշտ սարքավորումները պետք է բերվեն Շվեյցարիայից, որոնց արժեքը կկազմի  1,5 մլն դոլար: Նախագիծն արդեն հայաստանցի մեկ ներդրողի հետաքրքրել է: Նախագծային հզորությունը ենթադրվում է, որ կկազմի տարեկան մի քանի հազար արտադրանք: Ընկերությունը նախատեսում է արտադրել վիրաբուժական գործիքներ, ինչպես նաեւ մի շարք բժշկական իմպլանտատներ` սրտի փականներ, ատամի պրոթեզներ եւ այլն:

«Մինչեւ տարեվերջ մենք նախատեսում ենք բերել սարքավորումներն ու սկսել արտադրությունն  արդյունաբերական մասշատբներով: Արտադրության համար գնելու ենք սերտիֆիկացված հումք Եվրոպայից»,-ասաց  Ա. Մարտիրոսյանը:Հայաստանում նման արտադրությունը չի սերտիֆիկացվում` մասնագիտացած լաբորատորիների բացակայության պատճառով: Չկա նաեւ դրա ազգային ստանդարտ: Այդ խնդիրն ընկերությունը ձգտում է լուծել` ստանալով արտադրության համար ISO  սերտիֆիկատ, իսկ հետո` արդեն արտադրանքի համար:  Ներկայումս ընկերությունն արտադրում է փորձնական նմուշները: «Մեր տեխնոլոգիայի վրա մենք աշխատում ենք արդեն 15 տարի: Վիրաբուժական դանակները մենք Երեւանում առաջարկել ենք  վիրաբույժներին` սովորական մետաղականի եւ լեյկոսապֆիրայինների փոխարեն: Նրանցից դրական արձագանք ենք ստացել: Ցիրկոնիումային կերամիկայից պատրաստված դանակների շեղբի հաստությունը 0,05- 1 միկրոմետր է այն դեպքում, երբ մետաղականինը` 7 մկմ է: Բարձր է նաեւ պիտանիության ժամկետը` ավելի քան 100-150 անգամ:  Բացի այդ, նրանք չեզոք են ցանկացած ագրեսիվ միջավայրի նկատմամբ, օրինակ, դեզինֆեկցիայի դեպքում»,-ասաց Ա. Մարտիրոսյնաը:

Իմպլանտատները նախակլինիկական փորձաքննություն են անցել Ռուսաստանում` փորձագիտական կենդանիների վրա: «Հուսով ենք ստանալ դրանց արտադրության իրավունք, որից հետո կարող ենք կազմակերպել լայն մասշտաբով արտադրությունը»,-հայտարարեց նա:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. denta-med.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ