Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Սրտի վիրահատության կենտրոնը Հայաստանը կարող է դարձնել առողջապահական զբոսաշրջության տարածաշրջանային կենտրոն

Սրտի վիրահատության կենտրոնը Հայաստանը կարող է դարձնել առողջապահական զբոսաշրջության տարածաշրջանային կենտրոն

Հայաստանը ճանաչվել է ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում սրտի վիրահատություններ կատարող լավագույն կենտրոն: Այս բարդ վիրահատությունը կատարելու համար այստեղ են գալիս հիվանդներ՝ աշխարհի բազմաթիվ երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից, ԱՄՆ-ի տարբեր նահանգներից, Միջին Ասիայի երկրներից:

«Առաջին լրատվական»-ը զրուցեց «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի միջազգային կապերի բաժնի կոորդինատոր Ելենա Սիմոնյանցի հետ: Նա մեզ տեղեկացրեց, որ օտարերկրացիները նախընտրում են սրտի վիրահատությունը կատարել Հայաստանում ոչ միայն նրա համար, որ այստեղ մատչելի է, այլև նրա համար, որ այստեղ կան որակյալ մասնագետներ. «Մեր մասնագետները վերապատրաստվում են արտերկրում, կենտրոնը հագեցած է անհրաժեշտ ժամանակակից բոլոր գործիքներով, ինչը թույլ է տալիս կատարել արդյունավետ վիրահատություններ»:

Նա նշեց, որ այժմ կենտրոնում Բիշքեկից եկած մի հիվանդի են վիրահատել, ով ունեցել է սրտի բնածին արատ: Վերջերս կենտրոնում կատարվել է նաև Ռուսաստանից եկած հիվանդների սրտի ստենդավորում:

Մեր զրուցակիցն ասաց, որ սրտի բաց վիրահատությունից մոտ մեկ կամ երկու շաբաթ անց հիվանդին դուրս են գրում, և այդ ժամկետները նույնպես համապատասխանում են եվրոպական ստանդարտներին:

Այն հարցին, թե Սփյուռքից այստեղ հայեր գալի՞ս են վիրահատվելու, տիկին Սիմոնյանցն ասաց, որ եթե նրանք այս կամ այն երկրի քաղաքացի են, վիրահատությունն անցկացնում են տվյալ երկրում, քանի որ ունեն բժշկական ապահովագրություն: Սակայն քիչ չեն այնպիսի դեպքերը, երբ Հայաստանին ծանոթանալու համար այստեղ եկած մարդիկ սրտի գանգատ են ունենում և դիմում են վիրահատության:

Արտասահմանյան հիվանդների համար կենտրոնն ունի կայք և ֆեյսբուքյան էջ, որտեղ անցկացվում է օնլայն խորհրդատվություն: Միայն համապատասխան անալիզների պատասխաններն ունենալուց հետո են հիվանդները գալիս Հայաստան և ենթարկվում վիրահատության:

Մեր զրուցակիցն ասաց նաև, որ Հայաստանի անունը սրտի վիրահատությունների ոլորտում այնքան բարձր է, որ Հունաստանից, Իսպանիայից, ԱՄՆ-ից այստեղ են գալիս բժիշկներ՝ իրենց աչքով տեսնելու հայ բժիշկների կատարած վիրահատությունները: Վերջերս հայկական փորձին ծանոթանալու համար «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն էր ժամանել բժիշկների պատվիրակություն՝ Իտալիայից:

Ինչ վերաբերում է գներին, ապա սրտի վիրահատությունը Հայաստանում արժե շուրջ 7 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, մինչդեռ Ռուսաստանում այն մեկուկես, իսկ Եվրոպայում երկու-երեք անգամ թանկ արժե:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ