Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Նարկոլոգիական կենտրոնին հանձնարարվեց զարգացման ծրագրեր ներկայացնել

Նարկոլոգիական կենտրոնին հանձնարարվեց զարգացման ծրագրեր ներկայացնել

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն  այցելեց Նարկոլոգիական կենտրոն, շրջեց բոլոր բաժանմունքներում, ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին, իրականացվող ծրագրերին և  պայմաններին։ 


Կենտրոնում ամեն տարի հիվանդանոցային բուժում է ստանում ավելի քան 1300 հիվանդ։ 2004 թվականից սկսած այստեղ որոշակի շինարարական աշխատանքներ են կատարվել. հիմնական մասնաշենքի համար նոր տանիք է կառուցվել, հիմնանորոգվել են անհետաձգելի նարկոլոգիայի և Ռեաբիլիտացիոն բաժանմունքները, նորացվել է կոյուղու համակարգը, գազաֆիկացվել են բոլոր մասնաշենքերը, նոր կաթսայատուն է կառուցվել, ջեռուցման և տաք ջրի մատակարարման համակարգ է ստեղծվել և այլն։ Սակայն դեռևս շատ անելիքներ կան  Նարկոլոգիական կենտրոնի պայմանները բարելավելու ուղղությամբ։


2009 թվականի հոկտեմբերից այստեղ իրականացվում է մեթադոնային փոխարինող բուժման ծրագիրը` Երևանում (194 հոգի), Վանաձորում (21 հոգի) և ազատազրկման վայրերում (47 հոգի)` «Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք» ՀԿ-ի կողմից: 2010-ից ծրագիրն իրականացվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ ազգային ծրագրի շրջանակներում: Հիմնական նպատակը ՄԻԱՎ վարակի, հեպատիտներ B և C, արյան միջոցով փոխանցվող այլ վարակների կանխարգելումն է, շահառուների կյանքի որակի բարելավումը, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցավորության նվազեցումը։


Նախարար Դումանյանը Նարկոլոգիական կենտրոնի ղեկավարների և մասնագետների հետ քննարկեց մատուցվող ծառայություններն ընդլայնելու, ինչպես նաև շենքային պայմանները բարելավելու հնարավորությունները։ Նախարարը հանձնարարեց առաջարկներ ներկայացնել կենտրոնում նոր ծրագրերի ու ծառայությունների ներդրման և դրանց շնորհիվ կենտրոնի զարգացման և պայմանների բարելավման ուղղությամբ։ 

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ