Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Համաճարակի համար բոլոր նախապայմաններն ունենք. համաճարակաբան

Համաճարակի համար բոլոր նախապայմաններն ունենք. համաճարակաբան

Վերջին շրջանում կրծողներն ու միջատները «գրոհել» են մեր բակերը: Բժիշկ-համաճարակաբան, ՀՀ-ում «Վարակի հսկողության կառավարման» խորհրդի անդամ Կարինե Քոչարյանի մեկնաբանությամբ՝ եթե աղբամանների մոտ աղբահանությունից հետո լուրջ հակահամաճարակային միջոցառումներ չանցկացվեն, կունենանք բռնկումներ:

 

Նա նշեց, որ կրծողների քանակի ավելացումը կապված է քաղաքի աղբի հետ. «Կրծողները շատանում են, որովհետև աղբը եկել է քաղաք, ո՞վ է աղբի մասին մտածում: Աղբահանությունը պիտի ճիշտ կատարվի և ճիշտ ոչնչացվի: Յուրաքանչյուր աղբահանությունից հետո տարածքում պիտի ախտահանության աշխատանքներ կատարվեն: Այդ դեպքում կարող ենք կանխել կրծողների մուտքը բնակելի շենքեր, և կխուսափենք հիվանդություններից»:

Մասնագետն ասաց, որ եթե տվյալ տարածքում շրջանառվող վիրուսներ կան, կրծողները նպաստում են, որ դրանք տարածվեն: Առնետները, եթե վարակված են կատաղություն հիվանդությամբ, մարդուն կծելու դեպքում նրան էլ կվարակեն: Տարիներ առաջ ՀՀ-ում տուլարեմիայի բռնկումը հենց առնետների միջոցով եղավ:

Անդրադառնալով առնետներին ոչնչացնելու համար նախատեսված դեղերին՝ տիկին Քոչարյանն ասաց, որ կրծողը կարող է բնակելի տների մոտ սատկել, որն ինքնին վարակի օջախ է, ինչպես նաև՝ նույն դեղորայքն անընդհատ լցնելով՝ կենդանին իմունիտետ է ձեռք բերում և չի մոտենում դրան, պետք է դեղորայքը փոխել: «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն ասաց, որ առնետներն արդեն բարձրահարկ շենքեր են բարձրանում, պատերի վրայով են անցնում, իսկ այդ տարածքներում երեխաներ են խաղում, գնդակ է ընկնում աղբի մոտ, շատ հնարավոր է՝ կոնտակտային ճանապարհով ինֆեկցիա տարածվի:

Բացի կրծողներից, վարակի աղբյուր են նաև փողոցային կենդանիները: Դրանք համարվում են մեխանիկական փոխանցողներ, և հիվանդություն ունենալու դեպքում եթե փսխում կամ արտաթորություն են թողնում աղբամանում, ապա այդ ինֆեկցիան տարածում են. «Շների, կատուների միջոցով աղիքային ինֆեկցիներ կարող են տարածվել, կարող է մարդուն կծելու դեպքում փոխանցվել կատաղություն հիվանդությունը»:

Մեզանում պակաս վտանգավոր չեն միջատները, հատկապես՝ մոծակները: Տիկին Քոչարյանի հավաստմամբ՝ մենք ունենք բոլոր նպաստավոր պայմանները՝ բարձր ջերմաստիճան, շատ թվով մոծակներ, ճահիճներ. «Համաճարակի համար բոլոր նախապայմաններն ունենք, մեր բախտը բերել է, որ հիվանդ չունենք»:

Մասնագետը խորհուրդ է տալիս շուտ-շուտ լվացվել, հետևել հիգիենայի կանոններին և օգտագործել ախտահանող նյութեր: Այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել ինֆեկցիաներից՝ մանավանդ որ այժմ աղիքային ինֆեկցիաների սեզոն է:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. mif-ua.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ