ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Հղիության ընդհատումների թվով Հայաստանն աշխարհում երրորդ երկիրն է
Սեռով պայմանավորված՝ հղիության ընդհատումների թվով Հայաստանն աշխարհում երրորդ երկիրն է՝ Չինաստանից ու Ադրբեջանից հետո, և առաջինը որոշ բնակավայրերում՝ Շիրակում ու Գեղարքունիքում:
2011 թվականին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի նախաձեռնած հետազոտության արդյունքում Հայաստանում շեղվել է նորածինների սեռային հարաբերակցությունը՝ 2012-ին կազմելով 114 տղա՝ 100 աղջկա դիմաց, մինչդեռ բնականոն է համարվում 106 տղա 100 աղջիկ հարաբերակցությունը: Շեղումը նկատվում է 1990-ականներից:
«Մեզ մոտ միջին թիվը վեց է, քաղաքներում՝ չորս, գյուղերում տասը գերադասում են տղա երեխա ունենալ»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
«Վերջին տասը տարում յուրաքանչյուր տարի արտագաղթի հետևանքով կորցնում ենք բնակչության մեկ տոկոսը»,- ավելացրեց նա:
Մանկաբարձ գինեկոլոգ Մերի Թադևոսյանն առաջարկում է մինչև քսան-քսանմեկ շաբաթական հղիության դեպքերում չհայտնել պտղի սեռը: Սակայն ի պատասխան սրան՝ Գարիկ Հայրապետյանն ասաց, որ ոչ մի երկրում աբորտի արգելումը չի բերել ծնելիության աճի: Նրա կարծիքով՝ դա կբերի կոռուպցիայի, կտեղափոխվի ընդհատակ, կավելանա մայրերի մահվան քանակը: «Եթե հիմա հինգ հազար են վերցնում նայելու համար, տասնհինգ հազար կվերցնեն՝ կասեն սեռը»,- ասաց Գարիկ Հայրապետյանը:
«Պետությունը տալիս է անվճար ծննդաբերության սերտիֆիկատներ: Բայց առանձնապես մեծ բան չփոխվեց: Միայն անվճար ծննդաբերելով՝ կինը չի կարող զերծ մնալ մնացած հոգսերից»,- նկատեց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձական բաժնի վարիչ Մերի Թադևոսյանը: Նա նշեց նաև, որ դեղատներից շատ հեշտ, առանց բժշկի հետ խորհրդակցելու, բավարարվելով միայն դեղատան աշխատակցի խորհրդով կանայք ձեռք են բերում դեղեր, որոնցով կարելի է դադարեցնել հղիությունը: Մերի Թադևոսյանը խորհուրդ է տալիս հղիությունը դադարեցնելու դեպքում գոնե դա կատարել բժշկի միջամտությամբ, ոչ թե տնային պայմաններում:
Ազգային վիճակագրության և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն էլ փաստեց, որ մեկ կինն ունենում է 1.6 երեխա. սա չի ապահովում պարզ վերարտադրությունը:
03.07.2013
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







