Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Նախորդ տարվա համեմատ այս տարի ՀՀ-ում ավելացել է թմրամոլների թիվը. նարկոլոգ

Նախորդ տարվա համեմատ այս տարի ՀՀ-ում ավելացել է թմրամոլների թիվը. նարկոլոգ

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ Այսօրվա մամլո ասուլիսում  ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ, Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը հայտարարեց, որ, ցավոք, հնարավոր չէ թմրամոլությունը նվազեցնել ողջ աշխարհում, նաև Հայաստանում:

 

Միակ երկիրը,  որը կարողացել է թմրամոլների թիվը կրճատել, Շվեդիան է:

ՀՀ-ում կա  4332 հաշվառված թմրամոլ, որոնցից 52-ը  կին է, նրանց մասին ԱՆ-ը ունի  ամբողջական  տեղեկատվություն:  Թմրամոլների մեծ մասը հիմնականում 29-49 տարեկան են, միայն  մեկ թմրամոլ  հիվանդ ունենք, ով անչափահաս է: Նախորդ տարվա համեմատ այս տարի մոտ երեսուն տոկոսով ՀՀ-ում ավելացել է թմրամոլների թիվը: Սակայն մեկ այլ   վիճակագրության համաձայն ՀՀ-ում կա 12.700 թմրամոլ, որը մտահոգիչ է համարում  բանախոսը:

Ըստ պրն Սեմերջյանի` մարդիկ դառնում են թմրամոլ տարբեր  պատճառներով: Մարդը հաճախ թմրամիջոց  է օգտագործում տեղեկացված  չլինելու, հաճույք ստանալու պատճառով,  ինչպես նաև տարբեր ֆիլմերի  ազդեցությամբ:

Հարցին`արդյոք սոցիալական վատ վիճակը  կարող է ետ պահել մարդուն թմրամոլ դառնալուց,  մասնագետի խոսքով`եթե մարդը  ծանր վիճակում է,  հացի խնդիր ունի, այո, չի կարող թմրամիջոց գնել, բայց եթե քիչ  թե շատ ապահովված է, ապա կարող է գնել թմրամիջոց: «Հայաստանում հիմնականում  տարածված են կանեփից  պատրաստված և ափիոնատիպ թմրամիջոցները, ինչպես նաև դեզոմորֆին   թմրամիջոցը, որն ավելի շատ հայտնի է բենզին անունով: Այն պատրաստվում է տան պայմաններում»,- պատասխանեց  ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգը` հավելելով, որ արտասահմանում օգտագործում են  կոկաին տեսակի թմրամիջոց:

Պետրոս Սեմերջյանի խոսքով` ՀՀ-ը թմրամոլների քանակով բարվոք վիճակում է, ի տարբերություն  մեր  հարևան երկրների, որտեղ վիճակը  սարսափելի մեծ է: Ամենաշատ թմրամոլներ   կան Իրանում`մոտ  երեք միլիոն:

  Բանախոսի խոսքով`ՀՀ առողջապահության նախարարությունը  կանխարգելիչ ծրագրեր  է իրականացնում խոցելի խմբերի հետ, թմրամոլներին մատուցում  բժշկական համապատասխան ծառայություններ:

Պետրոս Սեմերջյանը հավաստիացնում է` նարկոլոգիական կլինիկայում կարողանում են հիվանդին բուժել  թմրամիջոցների կախվածությունից, այլ  հարց է, թե հետագայում  արդյոք բուժված հիվանդները նորից թմրամիջոց չեն օգտագործում: «Գիտենք, մենք իրավասու չենք օրինակ` 45 տարեկան մարդուն համոզել թմրամիջոց չօգտագործել,  մենք չենք տնօրինում  նրա կյանքը»,- ի պատասխան  mardik.am-ի հարցին` արդյոք բժիշկները կարողանում են  համոզել հիվանդին  այլևս թմրամիջոց չօգտագործել,

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ