Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Արգելվել է Թուրքիայում արտադրված «Քրինոս» թահինի քունջութային մածուկի ներմուծումը Հայաստան

Արգելվել է Թուրքիայում արտադրված «Քրինոս» թահինի քունջութային մածուկի ներմուծումը Հայաստան

Արգելվել է Թուրքիայում արտադրված «Քրինոս» ապրանքային նշանի թահինի քունջութային մածուկի ներմուծումը Հայաստան: Այս մասին հայտնում է Հայաստանի գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի ծառայությունը:

 

«Հաշվի առնելով Թուրքիայի Կոնյա բնակավայրից ներկրած «Քրինոս» ապրանքային նշանի թահինի քունջութային մածուկից «Սալմոնելլա Մոնտեվիդեո» եւ «Սալմոնելլա Մբանդակա» շտամներով պայմանավորված ԱՄՆ-ի վեց նահանգներում եւ Նոր Զելանդիայում արձանագրված «սալմոնելոզ» հիվանդության բռնկման դեպքերի վերաբերյալ «Սննդամթերքի անվտանգության մարմինների միջազգային ցանցի» (INFOSAN Alert) կողմից ստացված հաղորդագրությունը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013 թվականի հունիսի 21-ի թիվ 368-Ա հրամանով արգելվել է Թուրքիայի Հանրապետությունում արտադրված «Քրինոս» ապրանքային նշանի թահինի քունջութային մածուկի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք»,-ասված է հաղորդագրության մեջ:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ