Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Ցանկացած պատվաստանյութ Հայաստան ներկրվում է Եվրոպայից

Ցանկացած պատվաստանյութ Հայաստան ներկրվում է Եվրոպայից

Ցանկացած պատվաստանյութ Հայաստան ներկրվում է Եվրոպայից` այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Հայաստանի ԱՆ իմունիզացիայի ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն, ում հավաստմամբ այդ պատվասանյութերը ներկրվում են, մասնավորապես, Բելգիայից և Ֆրանսիայից։

 

«Հնդկական պատվաստանյութեր Հայաստան չեն ներկրվում, թեև բոլոր վակցինաների բաղադրությունը նույնն է»,- նշեց բանախոսն ընդգծելով, որ մարդիկ շատ հաճախ  դառնում են բամբասանքի զոհը։ «Եվրոպական պատվաստանյութերը մի քան անգամ թանկ արժեն, բայց դա չի նշանակում, որ դրանց ինչ-որ բանով զիջում են հնդկական արտադրության պատվաստանյութերը։ Հնդկաստանում աշխատուժը բավականին էժան է, այնտեղ վակցինան ձեռք է բերվում համեմատաբար ավելի մատչելի գներով։ Թեև այդպես է, բայց մենք ստիպված՝ հաշվի առնելով մեր ազգաբնակչության պահանջները, ձեռք ենք բերում եվրոպական արտադրության դեղորայք»,- պարզաբանեց մասնագետը։  Նշենք, որ ասեկոսեներ կան, թե Հայաստան պատվաստանյութերը ներկրվում են Հնդկաստանից, ինչը որակապես շատ թույլ է, քան եվրոպական պատվաստանյութերը։ Ի դեպ, լուրեր են տարածվել, թե ամբուլատոր կլինիկաներում հատուկ եվրոպական պատվաստանյութեր ստանալու համար պահանջվում է «մաղարիչ» կամ լավ ծանոթ։ Հավելենք նաև, որ պատվաստումը կլինիկաներում իրականացվում է անվճար ու կամավոր հիմունքներով։  «Կոնկրետ կարմրուկի դեմ կան ֆլանային պատվաստումներ, որոնք իրականացվում են 12 ամսականում և 6 տարեկանում, որոնք ապահովում են իմունիտետը 95 %-ով, ինչի շնորհիվ մարդու պաշտպանողական համակարգը զարգանում է»,- նշեց բանախոսն ընդծելով, որ ընդհանուր առմամբ մեկ դեղաչափը բավականացնում է ամբողջ կյանքի համար։

Նշենք նաև, որ ըստ որշակի լուրերի, Վրաստանի սահմանում իրականացվում է կարմրուկի դեմ պատվաստում։ Գ. Սահակյանը նշեց, որ, այո, պատվաստում իրականացվում է։ Գ. Սահակյանի պարզաբանեց՝ միգուցե հանրության մոտ ձևավորվել է այդ կարծիքն այն պատճառով, որ Առողջապահության նախարարությունը պատվաստման համար պահանջում է տեղեկանք։ «Դա ոչ թե սահմանի վրա հսկվելու փաստն է, այլ նրա համար, որ քաղաքացու բժշկական փաստաթղթերում փակցվի այդ ինֆորմացիան»,- հավելեց նա։

Գ. Սահակյանը հերքեց այս բոլոր լուրերը նշելով, որ դրանք անհիմն մեղադրանքներ ու փուչ խոսակցություններ են։ «Ես չեմ հասկանում՝  ինչու բուժաշխատողները պետք է նման տեղեկություններ տարածեն, երբ նման բան չկա։ Վերջին 8 տարվա ընթացքում Հայաստան ընդհանրապես հնդկական արտադրության որևէ պատվաստանյութ չի ներկրվել»,- պարզաբանեց նա ընդգծելով, որ պատվաստանյութերը շատ կարևոր հարց են, որին ՀՀ ԱՆ-ը մեծ ուշադրություն է դարձնում։ Նա բացատրեց, որ Հայաստանի անկախացումից հետո  Հայաստան մուտք գործեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, որն առաջարկեց իր օգնությունը։ «Հետագայում էլ, երբ Հայաստանն ինքն իր վրա վերցրեց պատվաստանյութերի ձեռքբերումը, մենք չհրաժարվեցինք նրանց աջակցությունից։ Որակի հատկանիշները ստուգվում և զննվում են հենց տեղում՝ ՄԱԿ-ի հիմնադրամի կողմից և հատուկ սերտիֆիկատով  այդ պատվաստանյութերը ներկրվում են Հայաստան։ Մեզ մնում է ստուգել միայն ջերմային ռեժիմը, որը հատուկ փորձաքննություն է անցնում։ Վերջին 10 տարվա ընթացքում  հատուկ պատվաստանյութեր հետ չեն ուղարկվել»,- ասաց նա։

Սկզբնաղբյուր. mardik.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ