Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Ծննդաբերության մասին նոր օրենքը մի շարք խնդիրներ կառաջացնի. սոցիոլոգ

Ծննդաբերության մասին նոր օրենքը մի շարք խնդիրներ կառաջացնի. սոցիոլոգ

Lրագրողների հետ հանդիպման ընթացքում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն անդրադառնալով առողջապահության ոլորտում «Ծննդաբերության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նոր որոշմանը` նշեց, որ սույն որոշմամբ առաջ կգան մի շարք խնդիրներ:

Հիշեցնենք, որ նոր օրենքով` յուրաքանչյուր հղի կին պետք է ծննդաբերի իր տարածքի բուժհաստատությունում` անվճար սկզբունքով:

«Սոցիալական և իրավական հարցեր են առաջ գալիս: Եվ վերջին հաշվով` դա կապված է մոր և մանկան առողջության հետ: Նորմալ ծննդաբերությունը կախված է հիմնականում հղի կնոջ առողջությունից և հարց է, թե որքանո՞վ կարող են մարզերում հղի կնոջ համար որակյալ սպասարկում ապահովել»,- հավելեց նա նշելով, որ այսօր մարզային բուժհաստատությունների մեծամասնությունը ոչ բարվոք վիճակում է գտնվում:  «Այս որոշմամբ փորձում են ոլորտը մասնավորեցնել ու բիզնես դարձնել: Այս քայլը հանգեցրել է նրան, որ առաջանան մասնավոր ծննդատներ»,- նկատեց սոցիոլոգը հավելելով, որ մասնավոր հիվանդանոցների հիմնումն իրականում նորմալ երևույթ է, սակայն եթե փորձում են սահմանափակումներ մտցնել մարզերի բնակիչների համար`դա շատ բացասական է:

Նրա խոսքով` նախորդ տարիների համեմատ  ծննդաբերության ընթացքում մահացության դեպքերը նվազել են: Նվազել են նաև, այսպես ասած, տանը ծննդաբերելու ընդունված սովորույթը. «Ոչ բոլոր կանաք են առողջապես պատրաստ մայր դառնալուն: ինչ վերաբերում է տանը ծննդաբերելուն`ապա 2000 թվականին տանը ծնել է մոտ 1000 կին, իսկ 2005 թվականին այդ թիվը նվազել է` հասնելով 600-ի: Դրական տենդենցը վկայում  է այն մասին, որ վստահությունը բուժհաստատությունների ու բժիշկների նկատմամբ մեծացել է:  Կարելի է հարցը լուծել երկու ճանապարհով»,- հավելեց սոցիոլոգն ընդգծելով, որ դրանցից մեկը հղի կանանց հավաստագրեր տրամադրելն է, ինչն այսօր էլ գործում է, կամ մարզային բուժհաստատությունների ու մասնագետների որակը բարձրացնելը: Սոցիոլոգն առաջարկեց հարցի լուծման երկու ճանապարհ, միաժամանակ նշելով . «Վաուչեր տալով հիմնարկներում կգոյանան հերթեր, իսկ մարզերում կդատարկվեն բուժհաստատությունները»,- նշեց Ա. Ադիբեկյանը:

Անդրադառնալով կեսարյան հատումներին` Ա. Ադիբեկյանն ընդծեց, որ այն ևս խթանում է ծննդաբերության նվազմանը. «Այն ավելի թանկ հաճույք  է, քան նորմալ ծննդաբերական գործընթացը: Բացի դա`վիրահատելով վնասում են կնոջ առողջությունը, ով երկրորդ անգամ չի կարող ծննդաբերել»,- նկատեց նա: Այստեղ լրագրողը հակադարձելով նշեց, որ ըստ գործող օրենքի`Հայաստանում կանայք կարող են մի քանի անգամ ենթարկվել կիսարյան հատման, որն իրականացվում է անվճար հիմունքով: Սոցիոլոգը պատասխանեց, թե մարզային կենտրոններում այն իրականացվում է վճարովի հիմունքներով: «Եվ երկրորդ անգամ վիրահատվելով, հնարավոր է զրկվի հետագայում ևս մեկ անգամ ծննդաբերելուց: Կրկնում եմ` եթե գնում ենք նրան, որ ստեղծվեն որակյալ մասնագիտական բուժհաստատություններ` դա դրական միտում ունի, իսկ եթե պետք է խոչընդոտվի մարզերում բնակվող հղի կանանց` Երևանում ծննդաբերելու իրավունքը, դա բացասական է»,- ասաց նա շարունակելով, որ գյուղերում ոչ բոլոր բնակիչները կարող են իրենց թույլ տալ հարսների համար նորմալ և հուսալի ծննդաբերություն ապահովել: «Հարուստներն, իհարկե, կաշխատեն իրենց հարսների համար բարեկարգ պայմաններ ապահովել, իսկ նրանք, ովքեր չունեն գումար` կզրկվեն  այդ իրավունքից»,- նշեց սոցիոլոգը:

Սկզբնաղբյուր. mardik.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ