ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Նախարարը խնդիրներ դրեց մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների առջև
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ընթացիկ հարցերի քննարկումից հետո նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրեց մի քանի կարևոր հարցերի վրա։
Նա շեշտեց, որ որոշ մարզերից և Երևանի առանձին պոլիկլինիկաներից ահազանգեր են ստացվում, որ շաքարային դիաբետով հիվանդներն իրենց անհրաժեշտ դեղերը չեն ստանում այն դեպքում, երբ նախարարությունն ապահովում է դրանց անխափան մատակարարումը` եռամսյակային կտրվածքով, բժշկական բոլոր հաստատություններին բաշխելով անհրաժեշտ ինսուլինային սրվակներով և հակադիաբետիկ հաբերով: Այդպիսով, Դերենիկ Դումանյանը խստորեն հանձնարարեց հետևել պոլիկլինիկաների աշխատանքին և բացառել նման դերքերը։ Միաժամանակ, նախարարության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարեց օժանդակել դեղերն անխափան բուժհիմնարկներ հասցնելու գործընթացին։
Նախարարը նաև մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուներին ներկայացրեց Ծննդօգնության և Երեխայի պետական հավաստագրերի մայիսի 1-ից մարզային կտրվածքով տեղայնացման արդյունքները։ Նա նշեց, որ անցած օրերի տվյալներով մարզերից Երևան եկող ծնունդների թիվը 15 տոկոսով նվազել է։ Դերենիկ Դումանյանը հանձնարարեց խիստ հսկողություն սահմանել ուղեգրումների նկատմամբ, իսկ մեկ ամսվա արդյունքները մանրակրկիտ ուսումնասիրել` ճշտելու, թե հատկապես որ մարզերից կամ բուժհաստատություններից են ավելի շատ ուղեգրեր տրվում և որքանով են դրանք արդարացված։ Նախարարը հանձնարարեց ամենայն խստությամբ զբաղվել այս խնդրով, որպեսզի չվերադառնանք նախկին իրավիճակին, երբ շատ դեպքերում հղիներն ինչ-ինչ պատճառներով ուղղորդվում էին որոշակի ծննդատներ։
Դերենիկ Դումանյանն անդրադարձավ նաև վերջին շրջանում տեղի ունեցած ավտովթարներից տուժածներին մայրաքաղաք տեղափոխելու խնդրին։ Նա շեշտեց, որ մարզերում կառուցված կամ հիմնանորոգված արդիական հիվանդանոցների ղեկավարները պետք է մտածեն ոչ թե ծանր հիվանդներին մայրաքաղաք տեղափոխելու, այլ առանց երբեմն ճակատագրական ժամանակը կորցնելու` տեղում բժշկական օգնություն կազմակերպելու մասին։ Երևանից ռեանիմոբիլ պահանջելու և հիվանդին մայրաքաղաք տեղափոխելու փոխարեն ավելի ճիշտ կլինի անհրաժեշտ նեղ մասնագետին հրավիրել իրենց մոտ։ Այլ բան է, եթե բարձր տեխնոլոգիաների անհրաժեշտություն է լինում, որը կարելի է միայն Երևանում ապահովել։ Նախարարը մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրեց նաև այս խնդրին։
Ուրիշ այլ հարցերից բացի Դերենիկ Դումանյանը հանձնարարականներ տվեց նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներ տանել հունիսի 15-ից Երևան-Սևան մայրուղում շտապօգնության բրիգադների հերթապահությունները սկսելու նպատակով։
30.05.2013
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







