ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Միայն Երևանում գրանցված կանայք իրավունք կունենան օգտվել մայրաքաղաքի բուժհիմնարկների անվճար ծննդօգնությունից
Այսօր Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը «Մեդիա կենտրոն»-ում անցկացրեց փորձագիտական քննարկում-ասուլիս Հայաստանում ծննդաբերել պատրաստվող կանանց խնդիրների վերաբերյալ,,,:
Առողջապահության նախարարի հրամանով` Ծննդօգնության և երեխայի առողջության պետական հավաստագրերը տեղայնացվել են: Որոշման արդյունքում այս տարվա մայիսից մարզային գրանցում ունեցող կանայք մայրաքաղաքում ծննդաբերելու համար ստիպված կլինեն հավելյալ գումար վճարել, ինչը նշանակում է, որ միայն Երևանում գրանցված կանայք իրավունք կունենան օգտվել մայրաքաղաքի բուժհիմնարկների անվճար ծննդօգնությունից: Մարզերում բնակվող կանայք դժգոհ են որոշումից, քանի որ մարզային հիվանդանոցներում չկան համապատասխան պայմաններ ու մասնագետներ` անվտանգ ծննդօգնություն ապահովելու համար:
ՀՀ Առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը նշեց, որ անվտանգության խնդիր չկա, քանի որ այժմ բոլոր մարզերը ապահովված են ծննդօգնության համար անհրաժեշտ պայմաններով:
«Երևան քաղաքի ծննդաբերությունների 30 տոկոսն ընկնում էր 4 սահմանամերձ մարզերի վրա՝ Արմավիր, Արարատ, Կոտայք, Արագածոտն: Հեռավոր մարզերում կանայք ծննդաբերում են իրենց տարածքային բուժկենտրոններում: Եթե կինն ունի հղիության նորմալ ընթացք, հետևաբար այդ հղին մեծ հաջողությամբ կարող է ծննդաբերել ըստ բնակության վայրի: Մենք պետք է կարողանան այնպես անել, որ մարզային հիվանդանոցները դառնան մրցունակ և կարողանան այդ մրցունակության համար պայքարել»,- ասաց Ավագյանը:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը հայտնեց, որ ամենակարևորը բնակչության վստահության վերականգնումն է, որն առաջին հերթին պայմանավորված է քաղաքակիրթ վերաբերմունքով ծննդաբերող կնոջ նկատմամաբ:
«Եթե ուզում եք, որ մարզերից այստեղ չգան, դրա լուծումը տեղայնացումը չէ, այլ մարզերում բուժսպասարկման որակը բարձրացնելը: Հղի կնոջ ցանկությունը չեն ջարդում: Ինչու՞ նրան չպետք է տրվի ընտրության հնարավորություն»,- համոզված է ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Կանանց ռեսուրսային կենտրոնի իրավաբան Մարիամ Մկրտչյանը և Սեռական և վերարտադրողական առողջության ծրագրերի պատասխանատու Անուշ Պողոսյանը ներկայացրին հարցի իրավական կողմը՝ նշելով, որ որոշման արդյունքում կարող է նվազել ծնունդների թիվը, ստեղծվեն կոռուպցիոն ռիսկեր և ավելանան մոր ու մանկան մահացության դեպքերը:
26.05.2013
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







