ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Մայիսի 1-ից հանրապետությունում գործունեության մեջ է դրվել հղիների և ծննդաբերողների ուղեգրման նոր կարգ
Մայիսի 1-ից հանրապետությունում գործունեության մեջ է դրվել հղիների և ծննդաբերողների ուղեգրման նոր կարգ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանը:
Նա նշեց, որ նոր կարգի ներդրման նպատակն է բարձրացնել բուժօգնության մատչելիությունը, ապահովել նախածննդյան և ծննդաբերական բուժօգնության շարունակականությունը, բուժօգնությունը դարձնել տարբերակված և անհատական: Սա, ըստ Գ.Ավագյանի, նշանակում է, որ եթե հղին 9 ամիս նախածննդյան հսկողությունը ստացել է ըստ բնակության վայրի, և նրա հղիությունը ընթացել է նորմալ, առանց շեղումների և չունի որևէ հիվադություն, այսինքն` կինը առողջ է և նրա ծննդաբերությունը չի պահանջում միջամտություն, այլ` հսկողություն և աջակցություն, ապա այդ դեպքում այդ բուժօգնությունը տվյալ կինը կարող է ստանալ իր բնակության վայրում գտնվող հիվանդանոցում: Իսկ եթե հղի կինն ունի որևէ հիվանդություն, հղիության ընթացքը բարդացել է, ապա այս դեպքում հղին ուղեգրվում է մայրաքաղաքի երրորդ մակարդակի բժշկական հաստատություն, որտեղ նրան պետք է ցուցաբերվի հատուկ հետազոտում և նեղ մասնագիտական օգնություն: Երրորդ մակարդակի բուժհաստատությունը համարվում է այն, որը կարող է իրականացնել նեղ մասնագիտական հատուկ հետազոտություն և բուժում պահանջող միջամտություններ:
Գ.Ավագյանը հայտնեց, որ մինչ այս կարգի ներդրումը Երևանին մոտ գտնվող մարզերի` Արմավիր, Կոտայք, Արարատ և Արագածոտն, հղիներն իրենց իսկ ցանկությամբ նախընտրում էին ծննդաբերել մայրաքաղաքում: Արդյունքում, Երևանում ծնունդների 30 տոկոսը այդ չորս մարզերի հղիների հաշվին էր տեղի ունենում, իսկ նոր կարգի ներդրումով արդեն այդ ցուցանիշը նվազել է ` հասնելով 20-24 տոկոսի:
Հարցին, թե դրանով արդյոք չի ոտնահարվում հղի կնոջ իրավունքը, ի վերջո հղին պետք է որոշի` որտեղ ու ում մոտ ծննդաբերի, Գ. Ավագյանը նշեց, որ իրավունքի ոտնահարում չկա, որտեղ ապրում է կինը, ֆինանսավորումն էլ տարածքային հիմունքով է կատարվում, իսկ եթե կինը ցանկանում է Երևանում ծննդաբերել, ապա կարող է իր նախածննդյան հսկողությունը կազմակերպել Երևանում: «Բուժօգնությունը կազմակերպվում է տարածքային տերիտորիալ սկզբունքով: Այսինքն` եթե կինը 9 ամիս ստացել է իր նախածննդյան բուժօգնությունը տվյալ մարզի բուժհաստատությունում և այդտեղ գիտեն նրա խնդիրները, ապա բուժօգնության շարունակականության նպատակով այն անձինք, որոնք մասնակից են եղել նրա նախածննդյան հսկողությանը` հաջողությամբ կարող են իրականացնել նաև նրա ծննդաբերությունը»,- ասաց Գ.Ավագյանը:
Իսկ ինչ վերաբերում է այն կանանց, ովքեր ցանկանում են ծննդաբերել Երևանում, ապա այս դեպքում, ծննդաբերությունը չի իրականացվի պետպատվերի շրջանակներում: Եւ, ինչպես մայրական և վերարտադրողական առողջության բաժնի պետն է ասում` դրա համար նա կծախսի նվազագույն գումար` 40 հազար դրամ: «Իսկ եթե հղիի մոտ կան բարդություններ, որոնց համար կպահանջվի հատուկ մասնագիտական բուժօգնություն, ապա պարտավոր են նրան ուղեգրել Երևանի բուժհաստատություն: Ուղեգրելուց հետո բուժօգնությունը լինելու է անվճար: Դա պաշտոնապես եմ հայտարարում»,- ընդգծեց Գ.Ավագյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե մարզերում չկան նորմալ բուժհասատություններ և համապատասխան մասնագետներ, Գ.Ավագյանը նշեց, որ մարզերի հիվանդանոցները վերանորոգվում և վերազինվում են, և մարզերում այսօր աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ:
20.05.2013
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







