ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Հայաստանի Հանրապետությունում հաջողությամբ է իրականացվում Իմունականխարգելման ազգային ծրագիրը
Բոլոր մակարդակներում քաղաքական բավականաչափ կամք կա բնակչությանը և, առաջին հերթին, երեխաներին ու դեռահասներին վարակիչ հիվանդություններից զերծ պահելու գործում համակարգված ձևով համագործակցելու։ Արդյունքում, հաջողությամբ ներդվել և իրականացվում է 11 հիվանդության կանխարգելման ծրագիր, երկիրը մնում է պոլիոմիելիտից ազատ գոտի, հարևան երկրներում կարմրուկի բռնկման պարագայում Հայաստանում այդ հիվանդության դեպք չի արձանագրվել։ Երկիր է ներկրվում որակյալ պատվաստանյութ` գնումների ամենաարդյունավետ ճանապարհով։
Այս գնահատականները տրվեցին Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ մանկական հիմանդրամի և պատվաստումների ու պատվաստանյութերի գլոբալ դաշինքի (ԳԱՎԻ) համատեղ խմբի կողմից վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում։ Համատեղ գնահատման նպատակն է վերլուծել ԳԱՎԻ օժանդակությունը կորցնելուց հետո Հայաստանում Իմունականխարգելման ազգային ծրագրի շարունակականության ապահովման իրավիճակը:
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանի հետ հանդիպման ժամանակ նշվեցին նաև սպասվելիք մարտահրավերները։ Բանն այն է, որ մի շարք երկրներ, այդ թվում` Հայաստանը, 2016 թվականից այլևս չեն օգտվի ԳԱՎԻ օժանդակությունից: Նշենք, որ մինչ հիմա ԳԱՎԻ աջակցությամբ պետությունը շուկայականից զգալի ցածր գներով ձեռք է բերում բարձր որակի պատվաստանյութեր։ Որպեսզի անցումային փուլը հարթ լինի, ԳԱՎԻ օժանդակությունը կորցրած երկրները 2012-2016թթ. ժամանակահատվածում պետք է աստիճանաբար ավելացնեն երկրի կողմից համավճարները, իսկ 2016 թվականին՝ ամբողջովին վճարեն պատվաստանյութերի շուկայական արժեքը: Այդ ընթացքում երկրները պետք է գնահատեն ԳԱՎԻ օժանդակությունից զրկվելու հետ կապված հնարավոր խնդիրներն ու մարտահրավերները և միջոցներ ձեռնարկեն դրանց կանխման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև տեսչական բարեփոխումները շարունակելու, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի կարողությունները հզորացնելու, հանրային իրազեկումը շարունակելու, կադրերի պատրաստման և այլ հարցեր։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը տեղեկացրեց, որ համատեղ առաքելության կողմից ներկայացված գնահատականների ու առաջարկությունների հիման վրա կմշակվի և երկրին կներկայացվի միջոցառումների անցումային պլան:
Նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը շնորհակալություն հայտնեց ինչպես ցուցաբերվող աջակցության, այնպես էլ կարճ ժամանակում կատարված մեծ աշխատանքի համար։
«Համատեղ ուսումնասիրության արդյունքների նախնական գնահատականներն ուրախացնող են։ Մանավանդ, որ Հայաստանի դրական փորձը, որպես օրինակ է բերվում այլ երկրներում։ Այդ հաջողություններն արձանագրել ենք միջազգային կառույցների աջակցությամբ։ Մեր փոքր երկիրը տնտեսական ճգնաժամի պայմաններում իր կարողություններն ու միջոցները փորձում է այնպես բաշխել, որ կարողանանք պահպանել ձեռք բերածը։ Այդ իսկ պատճառով մեր խնդրանքն ու մտահոգությունն եմ ուզում հայտնել. հնարավորինս երկարացնել աջակցությունը, որպեսզի կարողանանք անցումային այս շրջանում պատվով դուրս գալ»,-ասաց Հայկ Դարբինյանը։
Նա նաև վստահեցրեց, որ հիվանդացության, հաշմանդամության և մահացության կանխարգելմանը միտված ամենածախսարդյունավետ այս ծրագրի կատարումը բոլոր պարագաներում Հայաստանում կգնահատվի որպես գերակայություն։
ԱՀԿ ներկայացուցիչը խոստացավ փոխնախարարի մտահոգությունը ներկայացնել միջազգային կառույցներին։
18.05.2013
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







