Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Որքա՞ն արժե հիվանդին խնամելը. պետությունը պատասխան չունի

Որքա՞ն արժե հիվանդին խնամելը. պետությունը պատասխան չունի

Հայաստանում առողջապահության ոլորտում տնտեսական ստանդարտներ չեն կիրառվում: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Առողջ ապրելակերպ» ամսագրի խմբագիր Աշոտ Մելքոնյանը՝ հանրապետության կառավարության կողմից մշակված 2012-2015թթ ընթացքում Հայաստանի հեռանկարային զարգացման ծրագրի շուրջ քննարկումների վերաբերյալ:

 

Այդ պատճառով հասկանալի չէ, թե ինչ ծախսեր պետք է կատարի հիվանդանոցը՝ ստացիոնար հիվանդներին խնամելու համար: Նման ստանդարտների առկայությունը կօգնի ավելի հստակ որոշել բուժծառայությունների ամբողջ արժեքը, ինչը թոււյլ կտա հստակորեն սահմանել, թե պետության համար որքան կարժենա պետպատվերը:

 

Նման խնդիր է նաեւ հիվանդանոցների կադրային ստանդարտների կոմպլեկտավորումը: «Այժմ դրանցից շատերում հազվադեպ վիրահատություններ իրականացնող վիրաբույժների ավելցուկ կա: Իսկ եթե խոսքը գնում էձեր կամ ձեր հարազատների մասին, ապա դժվար թե համաձայնեք կյանքը վստահել վիրաբույժին, ով աշխատանքային գործիքներն արդեն երկու ամիս է չի օգտագործել»,-հավելել է նա:

 

Առողջապահության ոլորտում պետական ծախսերը հստակեցնելուն կօգնի նաեւ այն հիվանդությունների ցուցակի հստակեցումը, որոնց դեպքում հիվանդներն իրավունք ունեն անհապաղ անվճար բուժօգնության: «Նման ցուցակ կա, սակայն պրակտիկայում միշտ չէ, որ գործում է»,-հայտարարել է նա:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ