Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Ամերիկահայ նախաձեռնությունը շարունակում է օգնել արցախյան պատերազմի վետերաններին

Ամերիկահայ նախաձեռնությունը շարունակում է օգնել արցախյան պատերազմի վետերաններին

Գլենդելում Հայկական երիտասարդական ֆեդերացիան շարունակում է իր ջանքերը Արցախի ազատագրական պայքարի վետերաններին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է «Asbarez»-ը: Անցած տարի «Մեր զինվորների հետ» արշավի մեկնարկի պահից Հայկական երիտասարդական ֆեդերացիան արդեն բուժօգնություն է տրամադրել 40 ազատամարտիկների եւ ձգտում է օգնել առավել մեծ թվով վետերանների:

 

Սկզբում մշակվել է արդյունավետ ստուգման ընթացակարգ, նաեւ յուրաքանչյուր հիվանդի համար պատշաճ օգնության կարգ: Բոլոր հիվանդներից պահանջվում է ներկայացնել պաշտոնական զինվորական փաստաթղթեր, որոնք կհաստատեն նրանց ծառայությունը արղածյան ազատամարտի տարիներին, նաեւ հիվանդության լիակատար պատմությունը: Այդ փաստաթղթերը նախ քննարկվում են աշխատանքային խմբով ԱՄՆ-ում, ապա հայաստանի հիվանդանոցների բժիշկների կողմից:

 

Նախաձեռնության տրամադրած բուժօգնությունը տարբերվում է իր բարդությամբ, արժեքով եւ անհրաժեշտությամբ: Այս տարի ավելի վաղ ազատամարտիկ Ռաֆիկ Վարդանյանը, ով մասնակցել էր Շուշիի ազատագրմանը, գլխուղեղի վիրահատություն էր տարել, որը նա չէր կարող թույլ տալ իրեն փոքր թոշակով: Իսկ Հրաչիկ Մելքոնյանն ու Գառնիկ Մադինյանը, որոնք ապարդյուն փորձում են աշխատանք, գտնել, աչքի վիրահատություն են տարել:

 

Բուժօգնությունը չի սահմանափակվում միայն ազատամարտիկներով, որոշ դեպքերում նախաձեռնությունն օգնում է նաեւ ազատամարտիկների ընտանիքների անդամներին: 2012-ից հետո «Մեր զինվորների հետ» նախաձեռնությունը լուրջ աջակցություն է ստանում հայ համայնքի կողմից:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ