ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սրտանոթային հիվանդությամբ տառապողներին խորհուրդ է տրվում գարնանը պարբերաբար խորհրդակցել բժիշկների հետ
Հայտնի է, որ գարնանը սրանում են խրոնիկ ընթացք ունեցող բոլոր հիվանդությունները, այդ թվում նաև սրտանոթայինները: Դրա համար, ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը, սրտանոթային հիվանդությամբ տառապողները հատկապես գարնանը պարբերաբար պետք է խորհրդակցեն բժիշկների հետ և բուժման հարցում ինքնագործունեությամբ չզբաղվեն:
Նրա խոսքերով՝ պետք է ապրել առողջ կենսակերպով և օրգանիզմից եկող ազդակներն անմիջապես քննարկել բժիշկների հետ: «Քաղաքակիրթ մոտեցում է պետք: Ցանկացած փոփոխություն, ցանկացած գանգատ չպետք է անուշադրության մատնել, չպետք է անտեսել, չպետք է ինքնաբուժությամբ զբաղվել կամ հարևանների հետ սուրճի գավաթի շուրջ քննարկել, թե այսօր ինչ պետք է փոխեն իրենց բուժման մեջ: Հարգենք մեզ և բժիշկներին, և համատեղ ջանքերով իրականացնենք բուժման այն սխեմաները, որոնք արդյունավետ են կանխարգելում հիվանդությունը»,- ասաց Պ.Զելվեյանը:
«Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը նշեց, որ մարդիկ դժվարությամբ են հարմարվում ինչպես եղանակային, այնպես էլ այլ փոփոխությունների հետ: «Հայտնի է, որ բարդ հոգեկան հիվանդությունները և գարնանը, և աշնանը սրվում են: Պատահական չէ, որ խրոնիկական հիվանդներին խորհուրդ է տրվում այդ շրջանում մեկ անգամ ևս վերանայել բուժման ընթացքը»,- ասաց հոգեբանը: Նա նաև նշեց, որ եղանակային փոփոխություններով պայմանավորված կարող է առաջանալ գերակտիվություն: Օրինակ, ըստ Խ.Գասպարյանի, այդ փոփոխության ժամանակ մարդիկ սկսում են ավելի շատ պարտքեր կուտակել, ավելի շատ խաղամոլությամբ տարվել և այլն:
Անդրադառնալով սրտանոթային խնդիրներին, Պ.Զելվեյանն ասաց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, մահացությունների 50%-ից ավելին սրտանոթային բարդություններին է բաժին ընկնում: Նրա խոսքերով՝ ամբողջ աշխարհում տարեկան 17 մլն մարդ մահանում է սրտանոթային հիվանդություններից. կանխատեսվում է, որ 2030թ-ին այդ թիվը կհասնի 23 մլն-ի:
Այդուհանդերձ, Պ.Զելվեյանը նկատեց, որ Հայաստանում ոչ թե ավելացել է սրտանոթային հիվանդություններով տառապող մարդկանց թիվը, այլև՝ հայտնաբերելիությունը: Նա ընդգծեց, որ Հայաստանում վերջին տարիներին նկատվում է սրտանոթային հիվանդությունների հայտնաբերելիության երիտասարդացում, այսինքն` երիտասարդներն արդեն սկսել են գիտակցել իրենց առողջության կարևորությունը և տարեկան մեկ անգամ դիմում են բժշկի: «Եթե երիտասարդը զարկերակային գերճնշման խնդիր ունի, ապա ժամանակին չհայտնաբերելու և գրագետ բուժում չիրականացնելու արդյունքում կվերածվի լուրջ բարդությունների: Դրա համար պետք է առավել ուշադիր լինենք մեր առողջության նկատմամբ»,- ասաց սրտաբանը:
Ըստ Պ.Զելվեյանի՝ հետազոտությունները ցույց են տվել, որ մահացությունը հնարավոր է նվազեցնել ռիսկի գործոնների` ալկոհոլի, ծխախոտի, անառողջ սննդի, թերակտիվության վերացման դեպքում: Այսինքն՝ կենսակերպի փոփոխության, առողջ ապրելակերպի դեպքում սիրտ-անոթային հիվանդությունները ակնհայտորեն կնվազեն: Սրտաբանը ռիսկի գործոններից առանձնացրեց նաև ավելցուկային քաշը: Ըստ նրա՝ այսօր մեր բնակչության 60%-ն ունի ավելցուկային քաշ: «Իսկ ամենասարսափելին այն է, որ դպրոցահասակ երեխաների շրջանում ավելցուկային քաշի տարածվածությունը հասնում է 40 տոկոսի: «Երեխաների գերակշիռ մասը անառողջ կենսակերպով է ապրում՝ ինչպես սննդի, այնպես էլ թերակտիվության հետ կապված: Այսինքն՝ եթե այս տեմպերը շարունակվեն, ապա ապագայում ունենալու ենք ճարպակալման տեսքով լուրջ համաճարակ: Այսինքն այն, ինչ այսօր ունի Միացյալ նահանգները»,- ասաց Պ.Զելվեյանը:
Անդրադառնալով Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության ներդրմանը, նշեց, որ այն նպաստել է սրտանոթային հիվանդությունների ժամանակին հայտնաբերմանը և բուժմանը, ինչպես նաև կտրուկ բարձրացել է բժշկի դիմելիությունը: «Եթե առաջ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով չէին դիմում, ապա այժմ կտրուկ բարձրացել է դիմելիությունը, հատկապես ուսուցիչների շրջանում: Կարծում եմ, որ դա կնպաստի առողջացմանը»,- ընդգծեց սրտաբանը:
19.03.2013
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







