Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Հետազոտություն. Հայաստանի բնակիչները դրական զգացողություններ քիչ են ունենում

Հետազոտություն. Հայաստանի բնակիչները դրական զգացողություններ քիչ են ունենում

Հայաստանի բնակիչներն իրենց դժբախտ են համարում եւ դրական զգացողություններ քիչ են ունենում: Նման եզրակացության կարելի է հանգել  «Gallup» ընկերության վերջին հետազոտությունից:

 

Հետազոտությունն անցկացվել է 2011թ.՝ 148 երկրներում: Բնակիչներին հինգ հարց է տրվել՝ պարզելու, թե արդյոք երջանիկ են: Հարցերից էր, օրինակ, երեկ ժպտացել կամ ծիծաղե՞լ եք, ձեզ լիարժեք հանգստացած զգո՞ւմ էիք եւ այլն:

 

Հարցումների համաձայն, Հայաստանի բնակիչների միայն 49% -ն է դրական պատասխաններ տվել: Այդկերպ Հայաստանը հայտնվել է վերջից երկրորդ տեղում՝ առաջնությունը զիջելով Սինգապուրին: Իրաքի (50%), Վրաստանի  (52%).բնակիչներն էլ են իրենց դժբախտ զգում: Ադրբեջանում հարցերին դրական է պատասխանել  55%-ը, Թուրքիայում՝ 57%-ը, Իրանում՝ 59%-ը:

 

Ամենաերջանիկը Լատինական Ամերիկայի բնակիչներն են: Առաջին տեղում Պանաման է (85%), հաջորդում են Պարագվայը, Սալվադորը, Վենեսուելան, Տրինիդադը եւ Տոբագոն:

 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ