Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Հայաստանում քիմիաթերապիան արվում է առանց տվյալ ուռուցքի բնույթը պարզելու

Հայաստանում քիմիաթերապիան արվում է առանց տվյալ ուռուցքի բնույթը պարզելու

Ցավոք, կրծքագեղձի քաղցկեղը երիտասարդացման միտում ունի: 15 տարվա ընթացքում մինչեւ 29 տարեկան 60 կանանց մոտ քաղցկեղ է հայտնաբերվել: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

 

«Հայաստանում քաղցկեղի բուժման գլխավոր խնդիրն այն է, որ հիվանդության հայտնաբերման դեպքում քիմիաթերապիա է արվում՝ առանց  տվյալ ուռուցքի բնույթը պարզելու: Հենց դա էլ հիմնականում սխալ, ոչ նպատակային բուժման պատճառ է դառնում», - նշել է  մամուլի  ասուլիսի մյուս մասնակիցը՝ Հայ-ամերիկյան մամոգրաֆիայի կենտրոնի ռադիոլոգիայի բաժնի պետ Անի Հակոբյանը: Ի պատասխան բուժման միջոցների եւ մեթոդների մասին հարցին՝ նա հայտարարել է, որ Հայաստանը դեղորայքի խնդիր չունի: «Մեր երկիրը ֆինանսական ռեսուրսների խնդիր ունի», - ընդգծել է Անի Հակոբյանը:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ