Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Հայաստանի հատուկ դպրոցների բուժկետերն անհրաժեշտ դեղամիջոցներ չունեն

Հայաստանի հատուկ դպրոցների բուժկետերն անհրաժեշտ դեղամիջոցներ չունեն

Տարվա ընթացքում կրթական հատուկ հաստատությունների որոշ խնդիրներ լուծվել են: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին գերատեսչության՝ կրթական հատուկ հաստատություններում մոնիտորինգ անցկացնող հանրային խմբի աշխատանքի արդյունքներին նվիրված միջոցառման ընթացքում հայտարարել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

 

Միջոցառման ընթացքում ներկայացվել են շենքային պայմանների, տեխնիկական բազայի եւ սանիտարա-հիգիենիկ նորմերի պահպանման ուսումնասիրության արդյունքները: Շեշտադրվել են որոշ խնդիրներ, որոնք լուծել են մի քանի տնօրեններ:

 

Ըստ մոնիտորինգի խմբի զեկույցի՝  կարեւորագույն խնդիրներից մեկը վերաբերում է  հատուկ դպրոցների բուժկետերին: Դրանք ապահովված չեն անհրաժեշտ դեղամիջոցներով, իսկ որոշ բուժկետերում էլ հայտնաբերվել են ժամկետանց դեղեր:

 

Զեկույցում նշվում է, որ կրթական հատուկ հաստատություններում բավական անհագստացնող է անձնական հիգիենային հետեւելու խնդիրը:  «Հաստատությունները երեխաների համար բավարար քանակությամբ  լոգարաններ չեն  սարքում՝ այդպիսով էականորեն  սահմանափակելով երեխաների անձնական հիգիենայի կարիքների բավարարումը»:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ