Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Լուրջ խախտումներ` բժշկական ախտորոշիչ լաբորատորիաներում. դրանց գործունեությունը կասեցվել է

Լուրջ խախտումներ` բժշկական ախտորոշիչ լաբորատորիաներում. դրանց գործունեությունը կասեցվել է

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը հանրապետության բժշկական ախտորոշիչ լաբորատորիաներում իրականացրել է չափագիտական վերահսկողություն: Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տեսչության պետ Լևոն Խալիկյանը, ընդհանուր առմամբ 2012թ-ի հունվար-նոյեմբերին վերահսկողություն է իրականացվել 28 լաբորատորիայում, որից միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել:

 

Մասնավորապես, ըստ նրա, ամենատարածված խախտումներից մեկն այն է, որ օգտագործման չափման միջոցները ստուգաչափված չեն եղել, ինչը նշանակում է, որ չափման միավորները չեն կարող ցույց տալ ճիշտ ցուցանիշները: Ըստ Լ.Խալիկյանի` խախտվել են չափման միջոցների մինչստուգաչափման ժամկետները: «Լաբորատորիաներում օգտագործվել են նաև ժամկետանց ռեակտիվներ: Սա իրոք շատ լուրջ խնդիր է»,- նշեց Լ.Խալիկյանը:

 

Նրա խոսքերով՝ օրենքով թույլատրվում է կասեցնել խախտում թույլ տված լաբորատորիաների գործունեությունը: Այսպիսով, կասեցվել է 26 լաբորատորիաների գործունեությունը: «Կասեցումից հետո թույլ չի տրվում տվյալ բժշկական լաբորատորիային որևէ գործողություն իրականացնել մինչև Չափագիտական ինստիտուտում չափման միջոցները չստուգաչափվեն: Վկայական ներկայացնելուց հետո միայն թույլատրում ենք ստուգաչափումը»,- ասաց Լ.Խալիկյանը:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ