Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Մարզային հիվանդանոցներում դեռևս նեղ մասնագետների կարիք կա

Մարզային հիվանդանոցներում դեռևս նեղ մասնագետների կարիք կա

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով Երևանում տեղակայված բժշկական խոշոր կազմակերպությունները կցվել են մարզային բժշկական կենտրոններին։ Հիմնական նպատակը մարզերից դեպի մայրաքաղաքային կլինիկաներ հիվանդների հոսքի նվազեցումն է։ Թեև վերջին տարիներին մարզերում ժամանակակից, բարձրակարգ սարքավորումներով 12 հիվանդանոց է շահագործվել, սակայն դրանցում դեռևս նեղ մասնագետների պակաս կա։

 

Դեկտեմբեր-հունվար ամիսներին մայրաքաղաքի կլինիկաների պրոֆեսորներն ու առաջատար մասնագետները վիրահատություններ կկատարեն ժամանակակից սարքավորումներով հագեցած մարզային հիվանդանոցներում։ Նրանք նաև տեղի մասնագետների հետ համայցեր կկատարեն, կծանոթանան հիվանդների բուժման ընթացքին և խորհրդատվություն կտրամադրեն հետագա տակտիկան հստակեցնելու ուղղությամբ։

Սկզբնաղբյուր. http://www.mamul.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ