Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Հաշմանդամների տեղաշարժի խնդիրները վերջին 20 տարիներին չեն լուծվել. «Փարոս» ՀԿ–ի նախագահ

Հաշմանդամների տեղաշարժի խնդիրները վերջին 20 տարիներին չեն լուծվել. «Փարոս» ՀԿ–ի նախագահ

Այսօր՝ Հաշմանդամների միջազգային օրվա առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, «Փարոս» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Օհանյանը ասաց, որ իրականում վերջին 20 տարիներին Հայաստանում տեսանելի տեղաշարժեր չկան հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի խնդիրների լուծման ուղղությամբ:

 

«Տեսանելի փոփոխություններ, որոնք փոխել են հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքը, չունենք: Դեռ երկար ժամանակ է անհրաժեշտ նկատելի փոփոխություններ արձանագրելու համար»,– ասաց նա:

 

«Հաշմանդամություն ունեցող անձանց մասին կոնվենցիայի դրույթները Հայաստանում իրականություն չեն դարձել: Դրա խնդիրը պետության դանդաղկոտություն է: Մենք դանդաղ ենք ընկալում, թե ինչ պետք է անել»,- ավելացրեց Սուրեն Օհանյանը։

 

Նա նաև ընդգծեց, որ ՀԿ-ները ժամանակին բարձրացնում են հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները, սակայն հարցերը լուծում չեն ստանում:

 

Սուրեն Օհանյանն ասաց, որ հասարակական տրանսպորտը պետք է հարմարեցվի նման խնդիրներ ունեցող մարդկանց, սակայն միաժամանակ նշեց, որ հարցի շուրջ խոսվում է արդեն տարիներ շարունակ, բայց խնդիրը լուծում չի ստանում:

 

«Մենք ասում ենք, թե որտեղից ձեռք բերել տրանսպորտի միջոցներ, որպեսզի համապատասխանեն հասարակության բոլոր շերտերի պահանջներին: Բայց, իհարկե, ոչ մի փոփոխություն: Համոզված եմ, որ մյուս տարի այս օրը հանդիպենք նորից նույն խնդիրների մասին ենք խոսելու»,– ասաց նա։

 

«Փարոս» ՀԿ–ի նախագահը նաև նշեց, որ իր չարած գործերի համար պետությունը պետք է պատասխանատվություն կրի, քանի որ իրականում անհրաժեշտ գումարները կան, պարզապես ցանկությունն է բացակայում:

 

Ասուլիսին ներկա «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության գործադիր տնօրեն Մհեր Վասիլյանն իր հերթին ասաց, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները լուծելիս պետք է հաշվի առնել վերջիններիս կարծիքը:

 

«Հայաստանում բացակայում է մատչելիությունը: Այսօր որքան էլ սահմանենք աշխատատեղեր ու միջոցառումներ կազմակերպենք նման ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց համար, միևնույն է. նրանք չեն կարող լիարժեք օգտվել, եթե չկա մատչելիություն»,- ասաց նա:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ