Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Մարզի բնակիչը` իր մարզում, Երևանի բնակիչը` Երևանում. Հավաստագրերը կտեղայնացվեն

Մարզի բնակիչը` իր մարզում, Երևանի բնակիչը` Երևանում. Հավաստագրերը կտեղայնացվեն

2013 թվականի հունվարի 1-ից Ծննդօգնության և երեխայի առողջության պետական հավաստարագրերը կտեղայնացվեն, ինչի կապակցությամբ մատուցվող ծառայությունների կազմակերպման գործընթացում կկատարվեն համապատասխան փոփոխություններ: Այս մասին այսօր առողջապահության նախարարությունում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է նախարար Դերենիկ Դումանյանը: 

 

Նշենք, որ Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետարանների առողջապահության վարչությունների ու բաժինների պետերը, ովքեր ներկայացրել են մարզային ենթակայության բուժհաստատություններում առկա իրավիճակը, ընթացիկ խնդիրները:

 

Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, նախարար Դումանյանը տեղեկացրել է, որ կկանոնակարգվեն ծննդաբերների և մինչև 7 տարեկան երեխաների ուղեգրման և հիվանդանոցային բուժօգնության կազմակերպման ընթացակարգերը: Մասնավորապես, նորմալ ընթացքով, առանց ռիսկի ծննդաբերների ծննդաբերությունը կկազմակերպվի վարչատարածքային սկզբունքով, ինչը ենթադրում է, որ հղին ծննդօգնության ծառայություն մատուցող բժշկական կազմակերպությունը կարող է ընտրել ըստ իր բնակության վայրի. մարզի բնակիչը` իր մարզում, Երևանի բնակիչը` Երևանում:

 

Մարզերից դեպի մայրաքաղաք հիվանդների անհիմն հոսքը կանխելուն ուղղված հերթական այս քայլի շնորհիվ` կապահովվի բժշկական համապատասխան ծառայությունների համար հատկացված պետական միջոցների հասցեականությունը։ 

ՀՀ առողջապահության նախարարությունում այժմ մշակվում է ծննդկանների և երեխաների ուղեգրման կարգը` ըստ ծննդօգնության և մանկաբուժական ծառայության կազմակերպման մակարդակների:

 

Դերենիկ Դումանյանը կարևորել է տեղերում շահառուների իրազեկումը` շեշտելով, որ այդ ծառայություններն իրականացնելու համար բոլոր մարզերում կան ժամանակակից սարքավորումներով հագեցած և նեղ մասնագետներով ապահովված բժշկական կենտրոններ։

Սկզբնաղբյուր. panorama.am
Լուսանկարը. http://www.shoushi.nk.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ