ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Ուժի մեջ է մտել այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց
Նոյեմբերի 17-ից ուժի մեջ է մտել այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2006թ. ապրիլի 20-ի «Այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը հաստատելու մասին» N 581-Ն որոշումը:
Ի տարբերություն մինչ այժմ գործող որոշման, կրճատվել է տրանսպորտային միջոց վարելն արգելող հիվանդությունների ցանկը: Նոր ցանկում ներառված են աչքի բացակայությունը, վերին կամ ստորին վերջույթի, դաստակի կամ ոտնաթաթի բացակայությունը, շարժումները սահմանափակող` դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտումը, ինչպես նաև ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումները և արատները, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման, բացառությամբ անձի հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի: Մինչ այժմ գործող ցանկը բավականին ծավալուն էր. այն ներառում է աչքի և դրա հավելումների, ականջի, վիրաբուժական, նյարդային և հոգեկան, ինչպես նաև բազմաթիվ այլ հիվանդություններ:
Այսօրվանից կգործի նաև կառավարության կողմից հոկտեմբերի 18-ին հաստատված ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու նոր կարգը:
Ուժի մեջ է մտել նաև վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման իրականացման կարգը: Ըստ այդմ, մասնավորապես, վարորդական իրավունքի վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրումն իրականացնում են պոլիկլինիկական բժշկական հաստատությունները, Ճանապարհային ոստիկանության ծառայության գրավոր պահանջագրերի հիման վրա, տրանսպորտային միջոց վարելու պիտանիությունը որոշելու նպատակով` կախված նրանց առողջական վիճակից և ֆիզիկական զարգացածությունից: Տրանսպորտային միջոց վարելու պիտանիության հարցը որոշվում է պետական պատվերի շրջանակներում, տվյալ անձնանց հայեցողությամբ, ցանկացած պոլիկլինիկական բժշկական հաստատությունում:
Այսուհետ յուրաքանչյուր ամսվա մեկին և տասնվեցին թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունները Ճանապարհային ոստիկանության ծառայությանը էլեկտրոնային կրիչների միջոցով կամ էլեկտրոնային փոստով տեղեկատվություն կտրամադրեն նշված բժշկական հաստատություններում հաշվառված անձանց մասին:
20.11.2012
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







