Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Լսողական խանգարում ունեցողների խոցելի խումբը Հայաստանում 50-ից բարձրն է. մասնագետ

Լսողական խանգարում ունեցողների խոցելի խումբը Հայաստանում 50-ից բարձրն է. մասնագետ

Հայաստանում ծնված հազար երեխայից մեկ-երկուսն ունի լսողական խանգարում, բայց այս առումով խոցելի խումբը 50-ից բարձրն է` կախված ծերացման հետ: Վիճակագրական այս տվյալը այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ԵՊԲՀ Քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի աշխատակից, «ՍՎՍԸ ՄԵԴԻԿ» ՍՊԸ-ի բժիշկ, աուդիոլոգ Գայանե Սարգսյանը: «Սա այնքան էլ մտահոգիչ չէ: Նույն վիճակագրությունն է նաև ամբողջ աշխարհում»,- ասաց նա և նշեց, որ հիվանդության այս տեսակը կարող է փոխանցվել ժառանգաբար կամ լինել ձեռքբերովի:

 

«Կան հիվանդություններ, որոնք տանում են լսողության խանգարման: Դրանցից են հիպերտոնիկ հիվանդությունները, շաքարային դիաբետը, սրտային հիվանդությունները: Մի խոսքով, այն բոլոր հիվանդությունները, որոնք կարող են ազդել գլխուղեղի արյան շրջանառության վրա»,- ասաց մասնագետը:

 

Վերջինիս պնդմամբ՝ Հայաստանում այսօր լսողությունը վերականգնել լիովին հնարավոր չէ, բայց վերականգնելու համար կան բոլոր հնարավոր միջոցները:

 

Հերացու անվան պոլիկլինիկայի քիթ-կոկորդ-ականջաբան Արմինե Աղաբաբյանն էլ նշեց, որ այս հիվանդության ամենատարածված տեսակը նյարդի վնասումն է, որը դեղորայքի միջոցով հնարավոր չէ բուժել: «Լսողությունը վերականգնելու երկու տարբերակ կա` վիրահատական և ոչ վիրահատական: Վերջինս կատարվում է ականջի մեջ սարքի տեղադրումով»,- ասաց նա և ավելացրեց, որ այնուամենայնիվ Հայաստանում այս մեթոդից խուսափում են և բացասական վերաբերմունք ունեն: Պատճառը, կարծում եմ, հաճախ հանդիպող մասնագետների սխալ մոտեցումն է»,- ասաց նա:

 

Գայանե Սարգսյանի տեղեկացմամբ էլ՝ այս սարքերն արդյունավետ են նաև նրանով, որ թվային են և կառավարվում են համակարգչի միջոցով։

Մասնագետները վստահեցրին, որ երկու մեթոդներն էլ ունեն իրենց կոնկրետ ցուցումները։

 

Նշենք, որ ըստ Գայանե Սարգսյանի լսողական սարքերի գինը սկսում է 115 հազար դրամից:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ