ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Հայրապետ Գալստյան. «Հիվանդներին մերժում են ազատ մահճակալ չունենալու պատճառով»
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանն օրերս հայտարարեց, որ այս պահին մոտ 260 հիվանդի կյանքը մազից է կախված, քանի որ սպասում են, թե երբ կլինի լրացուցիչ պետական ֆինանսավորում, որպեսզի ուռուցքով հիվանդները կարողանան իրենց քիմիոթերապիան ստանալ: Այսօր Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը ասուլիս էր հրավիրել, ներկայացնելու ուռուցքաբանության վիճակը մեր երկրում, ձեռքի հետ էլ հերքեց իր ենթակայի ասածները` վստահեցնելով, որ թյուրիմացություն է տեղի ունեցել. «Թեկուզեւ մեր գործընկերն է եղել, մեր կլինիկական բաժանմունքներից մեկի ղեկավարն է եղել պրոֆեսոր Բադալյանը, որը նման հայտարարություն է արել, նա պարզապես բաժանմունքի ղեկավար է, բուժող բժիշկ է, հարգում ենք իրեն, բայց ինքը վարչական ապարատում ընդգրկված չէ եւ ինքը չգիտեր, թե ինչումն է հարցը, մի բան է, եթե ազատ տեղ չկա եւ հիվանդին չես կարող ընդունել, այլ բան է, որ հիվանդներին մերժում են: Հերթագրման սկզբունքը միշտ էլ եղել է կա եւ կլինի: Իսկ ինչ վերաբերում է իր հայտարարությանը, ես կարծում եմ, որ դա պարզապես վրիպում է եղել»:
Aravot.am-ի հարցին, թե մահճակալները չեն բավականացնում, բայց, փաստորեն կա պահանջարկ, կենտրոնը մտադիր չէ՞ առողջապահության ոլորտի պատասխանատուների առաջ մահճակալների քանակն ավելացնելու հարց բարձրացնել, պարոն Գալստյանը նշեց, թե մասնավորապես` ինչ ծրագրեր ունեն. «Մեր կենտրոնը եկող տարի ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ տեխնիկական համագործակցության շրջանակներում ստանալու է նոր ճառագայթային բուժման սարք` էլեկտրոնային արագացուցիչ, ինչ վերաբերում է ապագային, ապա տեսաք, որ ՀՀ նախագահի հովանու ներքո ֆիզիկայի ինստիտուտի տարածքում ուռուցքաբանության նոր կենտրոնի ստեղծման վերաբերյալ, դա մի ամբողջ ցիկլ է իր մեջ պարունակում գերժամանակակից սարքավորումներով հագեցած: Այսօր Հայաստանից զգալի թվով մարդիկ դուրս են գնում ռադիոակտիվ ճառագայթային բուժում ստանալու համար, մեր քաղաքացիներն այլեւս չեն մեկնի օտար երկրներ: Սակայն չեմ կարող ասել, որ այդ կենտրոնի հնարավորություններն այնքան մեծ են լինելու, որ բոլորը սպասարկվեն, բայց կարծում ենք մոտ ապագայում կենտրոնը կյանքի կկոչվի եւ կընդլայնվի»:
Այս տարվա հոկտեմբերի 1-ից այս կենտրոնում ներդրվել է համավճարի համակարգը, սակայն ըստ Հայրապետ Գալստյանի, այն չի տարածվում քիմիաթերապեւտիկ ծառայության վրա: Համավճարով կարվեն միայն չարորակ ուռուցքների վիրահատությունը եւ մասամբ ճառագայթային բուժումը: Համավճար չեն վճարի ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիները: Պարոն Գալստյանը նաեւ նշեց, որ տարեցտարի չարորակ ուռուցքներով հիվանդացության եւ մահացության ցուցանիշներն աճում են: Անցյալ տարի մեր երկրում արձանագրվել է 7856 առաջնային հիվանդ, ինչը 100 հազար բնակչի հաշվով 239 մարդ է:
19.11.2012
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







