ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Կառավարության աշխատակազմը ձգձգում է հաշմանդամ երեխաների ազատ տեղաշարժման խնդրի լուծումը
Առ այսօր Հայաստանում հաշմանդամ երեխային տեղափոխելիս մեքենան անհամապատասխան վայրում կանգնեցնելու համար ոստիկանը տուգանում է հաշմանդամ երեխայի ծնողին։ Այս խնդրի վերաբերյալ ամիսներ առաջ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես էր եկել հայտարարությամբ և հաշվի առնելով խնդրի հրատապությունը` առաջարկել էր ՀՀ վարչապետին լրացումներ կատարել կառավարության որոշման համապատասխան կետերում, և համապատասխան արտոնություններ տրամադրել նաև «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող երեխաների ծնողներին կամ խնամակալներին:
Ընդունելով պաշտպանի առաջարկը` վարչապետը որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու հանձնարարական էր տվել։ Այդ հանձնարարականին համապատասխան ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը սեղմ ժամկետներում պատրաստել է ՀՀ կառավարության որոշման մեջ լրացում կատարելու նախագիծ, համաձայն որի` կառավարության որոշմամբ հաստատված 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների համար սահմանված արտոնությունները կտարածվեն նաև «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող երեխաների ծնողների կամ խնամակալների վրա։ Սակայն մինչ օրս նշված որոշման նախագիծը ՀՀ կառավարության ձգձգման պատճառով չի ներկայացվել ՀՀ կառավարության նիստերի օրակարգ: Արդյունքում առ այսօր հաշմանդամ երեխային տեղափոխելիս մեքենան անհամապատասխան վայրում կանգնեցնելու համար ոստիկանը տուգանում է հաշմանդամ երեխայի ծնողին:
Ակնկալում ենք, որ ՀՀ կառավարության աշխատակազմը, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, հնարավորինս շուտ կներառի այս առաջարկը Կառավարության նիստերի օրակարգ և Կառավարությունը կընդունի այս նախագիծը՝ լուծելով բազմաթիվ հաշմանդամ երեխաների ազատ և մատչելի տեղաշարժման խնդիրը։
16.11.2012
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







