ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Ուռուցքով 260 հիվանդի կյանքը կառավարությունից է կախված` արդյոք լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրվի
Այս պահին մոտ 260 հիվանդ, որոնց կյանքը, կարելի է ասել, մազից է կախված, ուռուցքաբանության ազգային կենտրոնում սպասում են, թե կլինի՞ արդյոք լրացուցիչ պետական ֆինանսավորում, որպեսզի ուռուցքով հիվանդները կարողանան իրենց քիմիոթերապիան ստանալ. կլինիկային տրամադրված այս տարվա 800 միլիոն դրամը սպառվել է: Այսօր «Հենարան» ակումբում ասաց ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանը:
Նրա խոսքերով, կենտրոնն այս շաբաթ այլեւս նոր հիվանդների չի ընդունում չֆինանսավորվելու պատճառով, բացառությամբ`մանկական չարորակ ուռուցքային հիվանդների, նրանց կլինիկան իր բյուջեի հաշվին է բուժում. «Մեծահասակները գալիս են ասում են` քիմիայի մեր հերթը հասել է, ասում ենք` այո, բայց առայժմ չենք կարող տալ, գումարը վերջացել է, դեղորայք չկա: Հիվանդը հարցնում է` բա կիսատ թողնելը, ուշացնելը վնաս չի՞, ասում ենք`վնաս է: Ես զարմանում եմ, ո՞նց է` հիվանդները մեր գլուխը չեն ջարդում: Բայց երեւի մեզ ճանաչելով, հարգելով…»
Ըստ պարոն Բադալյանի` «Ներկա պահին 2 տարեկան բարորակ ուռուցքով երեխայի չենք ընդունել, դեռ սպասում ենք»:
Բժշկի խոսքերով, նույնիսկ վճարունակ հիվանդներին չեն կարող ընդունել. դա օրենքի խախտում կլինի. «Քանի որ իրենք պետք է պետպատվերի գումարը ստանան մեր հիվանդանոցում, հետո նոր հիվանդը կարողանա իր մասնաբաժինը վճարել»: Այսինքն հոկտեմբերի 1-ից, համավճարի ներդրումից հետո, բուժման մի մասը վճարում է պետությունը, մյուս մասն էլ` հիվանդը: Մասնագետի խոսքերով. «Եթե կա չարորակ ուռուցքի ախտորոշում, արդեն տարածվում է համավճարը, պետությունը 118 հազար դրամ փոխանցում է ամեն հիվանդի համար, գումարած դեղորայքի 30 հազար դրամը, սոցանապահովներին`60 հազար, քիմիոպրեպարատների համար»: Եվ եթե նշված գումարը գերազանցում է, ապա հիվանդն իր հաշվին պետք է բուժման ծախսերը հոգա: Շատ դեպքերում գերազանցում է այդ գումարը, եւ ինչպես բժիշկն ասաց` բազմաթիվ ընտանիքներ, եթե կարողանում են գոնե վիրահատության դեպքում մասնակցել համավճարին, ապա քիմիոթերապիայի կուրսի վճարումը չեն կարողանում անել, դա ծանր բեռ է:
«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը ինչ-որ չափով կարողանում է հիվանդների ծախսերը հոգալ, եթե ծնողը դիմում է, եւ կլինիկան տրամադրում է կտրոն, ապա հիմնադրամը հատուցում է գումարը, բայց դա էլ հարցի վերջնական լուծում չէ: Պարոն Բադալյանի ներկայացմամբ` հիվանդները կարող են սպասել ամենաշատը 1 շաբաթ, բայց ոչ` 2, այդ բոլոր հիվանդները սպասում են, թե ինչ կորոշի կառավարությունը:
15.11.2012
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







