Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Հայերը չեն սիրում հետևել իրենց առողջությանը՝ սնվել ռեժիմով, զբաղվել սպորտով. բժիշկ

Հայերը չեն սիրում հետևել իրենց առողջությանը՝ սնվել ռեժիմով, զբաղվել սպորտով. բժիշկ

Հայերը սկսում են հետևել իրենց առողջությանը միայն այն ժամանակ, երբ արդեն կորցրած են լինում այն, չեն սիրում հետևել իրենց առողջությանը՝ ռեժիմով սնվել, սպորտով զբաղվել: Նոյեմբերի 14-ին` Շաքարային դիաբետի համաշխարհային օրվան ընդառաջ այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին, նման կարծիք հայտնեց Հայաստանի «Շաքարախտի ասոցիացիայի նախագահ», «Էրեբունի» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիայի բաժանմունքի վարիչ Էլզա Հայրապետյանը:

 

Հայտնի է, որ շաքարախտը սխալ ապրելակերպի հետևանք է և, ինչպես բժշկուհին է ասում, վատ սովորույթների և սթրեսների արդյունք: «Դա մեր ամենօրյա վարած սխալ կյանքն է: Ես չեմ հիշում, որ մեր երկրում 10 տարի առաջ այսքան շատ կանայք և աղջիկներ ծխեին: Ամբողջ աշխարհում ծխելն ամոթալի է համարվում, իսկ մեր երկրում՝ մոդայիկ»,- ասաց նա:

 

Բժշկուհին նշեց նաև, որ մեր երկրում դիետա հասկացության սխալ ընկալում կա. շատերը մտածում են, որ դա նշանակում է ինչ-որ բաներ չուտել: «Պետք է ուտել չափի մեջ և ճիշտ, և ամեն ինչ կարելի է: Եվ միշտ պետք է հիշել, որ շաքարախտը շատ ուտելու և չյուրացնելու հիվանդություն է»,- նկատեց Էլզա Հայրապետյանը:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ