Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Դումանյանը կարծում է, որ բժիշկ-հասարակություն փոխադարձ վստահությունը բարձրացնելու համար ժամանակ է պետք

Դումանյանը կարծում է, որ բժիշկ-հասարակություն փոխադարձ վստահությունը բարձրացնելու համար ժամանակ է պետք

Ես ինքս բժիշկ եմ, և ինձ համար էլ վատ է լսել բժիշկների հասցեին հնչող քննադատական արտահայտությունները, նրանց նկատմամբ վատ վերաբերմունքը: Այսօր Ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը` պատասխանելով ԱԺ Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե ինչ է արվում բժիշկների կորցրած հեղինակությունը բարձրացնելու համար:

 

«Ես առաջին հերթին և մենք, բոլոր բժիշկներով, պետք է այնպես աշխատենք, այնպես մեզ պահենք, որ ստեղծենք այդ մթնոլորտը և վերաբերմունքը մեր ազգաբնակչության մոտ: Ես դա ժամանակավոր խնդիր եմ համարում և կարծում եմ, որ մենք կկարողանանք ազգաբնակչություն-բժիշկ փոխհարաբերությունները նորից դարձնել այնպիսին, ինչպիսին առաջ էր` փոխադարձ հարգանքի, փոխադարձ սիրո մակարդակի», -ասաց նախարարը:

 

Այդ փոխհարաբերությունները փոխադարձ վստահության վրա կառուցելը, ըստ նախարարի, կախված չէ ինչ-որ ծրագրից կամ կառավարության որոշումից: «Ժամանակի ընթացքում մեզ կհաջողվի այդ անհարթությունները վերացնել», -հավելեց Դումանյանը:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ