ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Գիտությանը հատկացվող ֆինանսավորումը կավելացվի եւս 260 մլն դրամով
Այսօր ԱԺ-ում 2013-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, խոսելով գիտության ոլորտի հատկացումների մասին, նշեց, որ կառավարությունը պարտավոր է ամեն տարի ավելացնել այդ ոլորտի ֆինանսավորումը՝ եկամուտների աճին համամասնորեն: Ուստի այս բյուջեի նախագծով որոշակի խնդիրներ են առաջացել. ստացվում է, որ այս տարի այն չի ավելացել եկամուտների աճին համամասնորեն: Նախատեսված է 2013-ին գիտության ծախսերի համար տրամադրել 11 մլրդ 156մլն դրամ, որը 1մլրդ 68 մլն դրամով ավելի է նախորդ տարվա հաստատված բյուջեից: Սակայն Պավել Սաֆարյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց մի հանգամանքի վրա. «Պետբյուջեի նախագիծը ներկայացնելուց մեկ ամիս առաջ, երբ որոշվեց, որ եկամտահարկի այդ փոփոխությունները պետք կատարվեն եւ 31 մլրդ դրամով ավելացավ մեր եկամուտները եւ ծախսերը, փաստորեն, իր արտացոլումը չգտավ գիտության ծախսերի ավելացման վրա, որովհետեւ մենք այդ գումարները՝ մեր հաշվարկներով՝ շուրջ 250 մլն դրամի, եթե նայեք եկամուտների աճը 2013-ին եւ 2012-ին, ապա կտեսնեք, որ 1 մլրդ 68 մլն-ի փոխարեն պետք է լիներ շուրջ 259 մլն դրամով ավելի նախատեսված գումար: Բայց քանի որ մենք խնդիր ունեինք ԿԳ նախարարության հետ քննարկել այդ գումարի ծրագրային ապահովվածությունը, որովհետեւ դա այնքան տեխնիկական խնդիր չի, որքան ծրագրային խնդիր է, այդտեղ պետք է լինի ծրագիր: Մենք կարծում ենք, որ ԱԺ քննարկումից հետո եւ նախարարության գիտության կոմիտեի քննարկումից հետո վերջնական մենք կներկայացնենք ֆինանսական ցուցանիշ՝ գիտությանը հատկացնելու վերաբերյալ, որը ավելի կլինի ձեզ ներկայացված այս գումարից մինչեւ 260 մլն դրամով, որը ստույգ համապատասխանում է օրենքի պահանջին»:
Իսկ թե գիտության ոլորտին հատկացվող գումարները որտեղ են ծախսելու՝ ինչպես նշեց Պավել Սաֆարյանը, 6.2 մլրդ դրամը տալու են գիտական եւ գիտատեխնիկական գործունեության եւ ենթակառուցվածքի պահպանման եւ զարգացման համար, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանության համար՝ 774 մլն դրամ, 1 մլրդ 71 մլն դրամ հատկացվելու է գիտական եւ գիտատեխնիկական գործունեության թեմատիկ հետազոտությունների իրականացման համար:
Կան նաեւ գումարներ՝ նախատեսված գիտական եւ գիտատեխնիկական նպատակային ծրագրերի հետազոտության ծրագրերի շրջանակներում կատարվող աշխատանքների համար՝ 1.3 մլրդ դրամ: Իսկ գիտական եւ գիտատեխնիկական նպատակային ծրագրային հետազոտություններ ծրագրին հատկացվում է 178 մլն դրամ:
02.11.2012
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







