Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Իրավաբան. «Մեր երկրում ծնելիությունը խթանելու փոխարեն, խթանում ենք մահը»

Իրավաբան. «Մեր երկրում ծնելիությունը խթանելու փոխարեն, խթանում ենք մահը»

«Բազմազավակ մայրերի պաշտպանվածության մասին խոսելիս, պետք է հիշել, որ մենք սոցիալական պետություն ենք»,- այսօր լրագորղներին ասաց Իրավաբան Մարիանա Եղիազարյանը: Իր խոսքով, մեզ մոտ բազմազավակ մայրերը ստանում են 7500 դրամ աղքատավարձ, իսկ սպառողական զամբյուղը կազմում է 60.000 դրամ:

 

Այդ մայրերի համար կարեւոր է զբաղվածության հարցը:

 

Իրավաբանն օրինակ բերելով ուրիշ երկրների օրինակը, նշեց, որ այնտեղ առաջին հերթին նախապատվությունը տալիս են բազմազավակ մայրերին: Ըստ նրա, մենք չունենք պատկերացում, թե ո՞ւմ պետք է ասել բազմազավակ մայր. չգիտենք, թե քանի երեխայի դեպքում է պետք ասել բազմազավակ մայր:

 

Չկա նաեւ բազմազավակ մայրերի մասին օրենք: Եղիազարյանն ասում է, որ հարցը բազմիցս է բարձրացվել, սակայն որեւէ ընթացք չի տրվել: Նա մտավախություն ունի, որ կարող են ձեւականորեն մշակել այդ օրենքը, սակայն այն չաշխատի:

 

«Մեր երկրում ծնելիությունը խթանելու փոխարեն, խթանում ենք մահը»,- կարծում է իրավաբանը, քանի որ մայրը, որը գիտի, թե չի կարողանա պահել իր երեխային` գնում է աբորտի: Ըստ նրա, Հայաստանը շահագրգռված չէ, որպեսզի ունենա հարուստ ազգաբնակչություն: Եղիազարյանի համոզմամբ, դա գալիս է ազգային քաղաքականությունից, այլ ոչ թե բյուջեից:

 

Խոսելով բազմազավակ մայրերի խնդիրների մասին, նա առաջին հերթին նշեց տանիքի եւ սննդի խնդիրը: Դրանց հետեւանքով է, որ երեխաներին տանում են մանկատուն:

 

Եղիազարյանը հիշում է Սոցիալական հարցերով նախարարության զավեշտալի ծրագիրը, որը չի ունեցել սոցիալական մաս. երեքից ավելի երեխա ունեցողները շքանշաններով են պարգեւատրվում:

 

«Պատկերացրեք, երբ մայրը շքանշանով մտնում է վրան ու երեխաները իրեն սոված են սպասում: Լավ է՝ այդ նախագիծը մերժվեց»,- ասաց նա:

 

Իրավաբանը զարմանում է, երբ ասում են` եթե չէիր կարող պահել, բա ինչու՞ ես ունեցել. «Ի՞նչ է դա նաշանակում, այսինքն մենք աբո՞րտն ենք խթանում: Զարմանալի է, որ պետական ատյաններում էլ են նման պատասխան տվել»:

Հեղինակ. Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. http://www.aravot.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ