ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Հայաստանում կբացվի դեղերի եւ սննդի փորձաքննության գերժամանկակից լաբորատորիա
ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքում մինչեւ տարեւերջ կբացվի «Տոնուս-Լես» ընկերության դեղերի եւ սննդի փորձաքննության գերժամանակակից լաբորատորիա: Վայրը ընտրվել է՝ հաշվի առնելով եւ բնապահպանական նորմերը, եւ Երեւանին մոտիկությունը:
Լաբորատորիան եզակի է Հայաստանում, քանի որ զինված է գերմանական, շվեյցարական, իսրայելական ժամանակակից գերզգայուն սարքավորումներով, որոնք համապատասխանում են GLP (Good Laboratory Practice) ստանդարտներին: Բացի այդ՝ սա միակ լաբորատորիան է Հայաստանում, որտեղ կենտրոնացված են սննդի, դեղերի, ծխախոտի փորձաքննության (նաեւ՝ դեղերի կենսահամարժեքության փորձաքննության) գործառույթներ: Ըստ «Տոնուս-Լես» ընկերության նախագահ Լեւոն Հակոբյանի՝ ներկայում աշխատանքներ են տարվում ISO 17 025 հավաստագիր ստանալու համար, իսկ դա նշանակում է, որ միջազգային արբիտրաժներում հայկական լաբորատորիայի փորձաքննության արդյունքները ճանաչելի կլինեն:
Լաբորատորիայի նշանակությունը մեծանում է նաեւ այն պատճառով, որ 2013 թ. Հայաստանի դեղագործական ոլորտն անցնելու է GNP ստանդարտներին, ինչը ենթադրում է դեղերի որակլալ փորձաքննություն:
Լաբորատորիան կառուցվել է ՀՀ կառավարության աջակցությամբ՝ 2010 թ. «Տոնուս-Լես» ընկերությունը ավելացված արժեքի հարկի վճարման տարկետում է ստացել 3 տարով՝ ներկրելով մոտ 470 մլն դրամի սարքավորումներ: Ներդրումաին ծրագրի ընդհաուր արժեքը կազմում է 1,3 մլրդ դրամ: Պատահական չէ, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ էկոնոմիկայի եւ առողջապահության նախարարների ուղեկցությամբ այսօր այցելեց այդ լաբորատորիան:
Նշենք, որ Հայաստանում ներկայում գործում են 94 հավաստագրված լաբորատորիաներ, որոնցից 23-ը սննդի, 20-ը՝ խմիչքների: Սակայն դրանց մեծ մասը փորձաքննության պատշաճ պայմաններ չի ապահովում:
29.10.2012
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







