Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

«Մենք ունենք բնակչության մի փոքր բնական աճ, բայց միգրացիոն արտահոսքը լրիվ «ուտում» է այն»

«Մենք ունենք բնակչության մի փոքր բնական աճ, բայց միգրացիոն արտահոսքը լրիվ «ուտում» է այն»

Աշխարհի ամենաարագ մահացող 28 քաղաքների ցանկում Հայաստանի մայրաքաղաք Երևանը զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը: Այսօր ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանին mardik.am-ը խնդրել է անդրադառնալ այս հարցին: «Այն, որ քաղաքի աճի տեմպերը ցածր են, դա փաստ է, քանի որ մեր բնակչության աճի տեմպերն էլ են ցածր: Ես, համենայնդեպս, մահացող քաղաք չէի կոչի, չնայած երկիրը հնարավոր է` մահացող է: Դա ընդհանրապես մեր ժողովրդագրության խնդիրն է, որ մեր բնական աճը շատ ցածր է: Սակայն մեր բնական աճը նույնքան ցածր է, որքան զարգացած երկրներում և մոտավորապես նույն մակարդակի վրա է: Խնդիրն այն է, որ  մնացած քաղաքների աճի տեմպերն այնքան բարձր են, որ այդ ֆոնի վրա Երևանն առանձնանում է, բայց դա պայմանավորված է նրանով, որ Երևանն ունի բնակչության միգրացիոն արտահոսք և չունի բավականաչափ բնակչության ներհոսք: Իսկ զարգացած երկրներում չկա բնակչության արտահոսք, կա ներհոսք»,- ասաց Ռուբեն Եգանյանը: Նա նշեց, որ նույնիսկ Ռուսաստանում բնական վերարտադրության տեմպերն ավելի ցածր են, քան մեզ մոտ, սակայն փոխարենը՝  նրանք ունեն բնակչության ներհոսք:

 

«Մենք ունենք բնակչության մի փոքր բնական աճ, բայց դա լրիվ «ուտում» է միգրացիոն արտահոսքը և ամեն տարի ունենում ենք բնակչության թվաքանակի նվազում՝ ի հաշիվ միգրացիայի: Այս ամենը կհանգեցնի նրան, որ մեր բնակչության թվաքանակը շարունակաբար կնվազի, ինչի հետևանքով կփոխվի բնակչության սեռատարիքային կառուցվածքը, կխորանա ծերացումը, շարունակաբար կպակասի երեխաների տեսակարար կշիռը, կշարունակվի խախտվել սեռերի հարաբերակցությունը»,-ասաց Ռուբեն Եգանյանը:

 

Ժողովրդագրագետն իրավիճակը փրկելու համար անհրաժեշտ է համարում համապատասխան համակարգային փոփոխություններ: «Դա ենթադրում է իրավիճակի արմատական վերափոխում բոլոր հարություններում՝ քաղաքական, սոցիալական,  տնտեսական, բարոյահոգեբանական մթնոլորտում»,- ասաց նա և ավելացրեց, որ այդ ամենից հետո էլ ժամանակ է պետք, որ բնակչությունը հավատա այդ փոփոխություններին:

 

Ինչ վերաբերում է իշխանության կատարած ախատանքին, պարոն Եգանյանը նշեց. «Ես ավելի շատ լսում  եմ խոսակցություններ, տեսնում դեկլարացիաներ և ոչ իրական քայլեր: Իշխանությունն առաջին հերթին պետք է ինքն իրեն փոխի, պետք է առաջին հերթին իշխանությունն առողջանա, կամ իշխանության գան այնպիսի մարդիկ, ովքեր հասկանում են, որ այսպես շարունակել չի կարելի»:

 

Սկզբնաղբյուր. mardik.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ