Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Կաթնամթերքի լաբորատոր ստուգումները վստահելի չեն. Արմեն Ջանվելյան

Կաթնամթերքի լաբորատոր ստուգումները վստահելի չեն. Արմեն Ջանվելյան

Կաթնամթերքի բաղադրության լաբորատոր ստուգումները շատ պարզունակ մեթոդներով են իրականացվում, եւ միշտ չէ, որ վստահելի են: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արզնի կաթ» ընկերության հիմնադիր Արմեն Ջանվելյանը: Նրա տեղեկացմամբ` կաթնամթերքում բուսական յուղի առկայության ստուգումը սահմանափակվում է միայն սպիտակ եւ դեղին գնդիկների առկայության ճշտմամբ, ինչն իրական պատկեր չի ստեղծում: Այսինքն` հնարավոր է անարատ կաթից թթվասեր կամ կարագ ստանալ, սակայն լաբորատոր ստուգումը դրանում հայտնաբերի բուսական յուղ` սպիտակ գնդիկների գերակշռության պատճառով: Նույն կերպ` գյուղական անարատ հնոցի կարագում կարելի է բուսական յուղ հայտնաբերել: Ըստ Ա. Մանվելյանի` եղել է դեպք, երբ իրենք լաբորատորիային են հանձնել անարատ կաթից պատրաստած թթվասեր, սակայն լաբորատորիան եզրակացրել է, որ դրանում բուսական յուղ է խառնված:

 

Ինչ վերաբերում է սոդային, որ հայտնաբերվել է որոշ ընկերությունների կաթնամթերքում (պաշտոնապես` «Արզնի կաթի» կաթնամթերքում սոդա չի հայտնբերվել), ապա Ա. Մանվելյանը չբացառեց, որ սոդա կարող է ավելացվել այն կաթին, որի տեղափոխման համար շատ ժամանակ է պահանջվում:  Սոդան տվյալ դեպքում փոխադրողի կողմից օգտագործվում է կաթի թթվումը կանխելու համար, սակայն այդ կաթն այնուհետ հնարավոր չէ օգտագործել կաթնաշոռի կամ թթվասերի պատրաստման համար, քանի որ մակարդը չի աշխատի: Ա. Ջանվելյանը կտրականապես հերքեց, թե «Արզնի կաթում» սոդա են խառնում կաթնամթերքին: «Դրա կարիքը չունենք, քանի որ միայն մեր ֆերմաների կաթն ենք օգտագործում»,- ասաց Ա. Մանվելյանը:

 

«Արզնի կաթի» սեփականատերը չբացառեց, որ ձմռանը հնարավոր է կաթնամթերքի գների վերանայում, քանի որ թանկացել է անասնակերը: «Գյուղատնտեսական կերերը գնալով թանկանում են` թե հատիկային կերը, թե խոտը կրկնակի թանկ է անցյալ տարվա համեմատ: 17 կգ-անոց խոտի տուկերը անցյալ տարի 500 դրամով էինք գնում, ներկայում 1000 դրամով: Անցյալ տարի եգիպտացորենը 350 դոլար էր, հիմա 500 դոլար: Կաթնամթերքի ինքնարժեքը կախված է կերից: Ներկայում անասունները արոտային պայմաններում են, մեկ ամսից կենդանիները կանցնեն մսուրային շրջանի, այդ ժամանակ հնարավոր է գների թանկացում եւ վերահաշվարկ»,- ասաց Ա. Ջանվելյանը:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ