ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Քաղցկեղով հիվանդ մարդկանց ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով կբացվի նոր կայք
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ես քեզ, դու` ինձ» բարեգործական նախաձեռնության համահիմնադիր Արմոս Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են ստեղծել նոր էլեկտրոնային կայք, որտեղ կտեղադրվեն տեղեկություններ քաղցկեղով հիվանդի մասին, ու անհրաժեշտ կլինի ֆինանսական աջակցություն.«Համացանցում մենք շատ հաճախ տեսնում ենք, որ տեղեկություններ են զետեղվում տարբեր հիվանդություններ ունեցող մարդկանց մասին, սակայն այդ ամնենը մի տեսակ անկազմակերպ էր արվում, մենք նպատակ ունենք այդ ամենը համակարգել ու փորձել աջակցել այն մարդկանց, ովքեր դրա կարիքն իրոք զգում են»,-հավելեց Մարտիրոսյանը:
Իսկ նախաձեռնության համահիմնադիր, սոցիոլոգ Լուսինե Սաղումյանը նշեց, որ իրենք ցանկանում են կապող օղակ հանդիսանալ աջակցության կարիք ունեցողների և աջակցություն տրամադրել ցանկացողների միջև:
Mardik.am-ի այն հարցին, թե այժմ նախաձեռնությունն ինչ ֆինանսական միջոցներ ունի, Արմոս Մարտիրոսյանը նշեց, որ առայժմ չկան, բայց իրենց փորձի հիման վրա կարող է ասել, որ մշտապես հավաքվում է անհրաժեշտ գումարը, և´ անհատները, և´ գործարարները պատրաստակամ են գումար տրամադրելու համար:
Հավաքված գումարների, դրանց ծախսման և հիվանդի մասին բոլոր հաշվետվությունները կտեղադրվեն կայքում, որը կբացվի մոտ 1-2 շաբաթ հետո: Գումար հավաքելու մյուս տարբերակն էլ կլինեն SMS հաղորդագրությունները, որի միջոցով մարդիկ կարող են փոխանցել անգամ 100 դրամ:
Արմոս Մարտիրոսյանը նշեց, որ նախքան հավաքված գումարը հիվանդի հարազատներին փոխանցելը, իրենք խորհրդակցում են բժիշկների հետ, պարզելու` արդյոք այդ հիվանդությունը բուժման կուրսից հետո հաղթահարելի է, թե ոչ.«Կարծում եմ` այդ դեպքում հասարակությունը կընմբռնի մեզ, մենք առաջնային ցանկանում ենք օգնել այն մարդկանց, որոնց այդ բուժումն իրոք ցանկալի արդյունք կտա»,-հավելեց Մարտիրոսյանը:
15.10.2012
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







