ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Որոշ օնկոլոգիական հիվանդություններ Հայաստանում էլ հնարավոր է լիարժեք բուժել
Այսօր մի շարք օնկոլոգիական հիվանդություններ հնարավոր է լիարժեք բուժել, դրան մեծ գումարներ էլ անհրաժեշտ չեն, առայժմ օնկոլոգների եւ կլինիկաների ղեկավարների համագործակցությունն է առաջնային:
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի» բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը:
Պարոն Նազարեթյանի խոսքերով, այսօր Հայաստանում հնարավոր է կիրառել միջազգային բժշկական պրակտիկայում վաղուց արդեն ընդունված մեթոդը` ցողունային բջիջով աուտոպատվաստումը, որով մեր հիվանդների մեծ մասի կյանքը կարելի է փրկել:
Ըստ բժշկի, մեզ մոտ որոշ ուռուցքների բուժման համար նախատեսված քիմիայի դոզան այն ծավալը չէ, ինչ արվում է արտերկրի կլինիկաներում, որտեղ հիվանդները շատ ավելի բարձր դոզաներ են ստանում: Միհրան Նազարեթյանի պատմելով, դրսում բարձր դոզա կարողանում են տալ, քանի որ դրա հետեւանքների դեմ պայքարելու հնարավորություն էլ ունեն: Այսինքն, ինչպես պարոն Նազարեթյանն ասաց. «Եթե մեզ մոտ տան այդ բարձր դոզան, որը սպանում է ուռուցքը, բարձր դոզայի ժամանակ ընկնում է լեյկոցիտների, տրոմբոցիտների եւ արյան կարմիր գնդիկների քանակը, այդ վիճակից հանելը նշանակում է արյուն եւ անհրաժեշտ բջիջներ ներարկել, որը չի արվում մեզ մոտ: Հայաստանում նախընտրում են ավելի «փափուկ» քիմիաթերապիա, որը լավ ա, բայց լիարժեք արդյունք չի տալիս»: Եվ քանի որ այսօր «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում» հնարավոր է ստանալ ցողունային բջիջ, ուստի, բժշկի խոսքերով, ընդամենն անհրաժեշտ է օնկոլոգների նախաձեռնությունը՝ աշխատել ռեեստրի հետ. «Պետք է անցնել բարձր դոզաների, սակայն մինչ հիվանդին քիմիաթերապիա անելը, ռեեստրում հիվանդից պետք է վերցնել ցողունային բջիջը, իսկ քիմիաթերապիան ընդունելուց հետո, երբ հիվանդի մոտ լեյկոցիտների, տրոմբոցիտների եւ արյան կարմիր գնդիկներն ընկնեն, արդեն բժշկի ցուցումով, հենց այդ նույն հիվանդի ցողունային բջիջներով նրան աուտոպատվաստում անել: Այս մեթոդով մենք հիվանդի առողջական լավագույն արդյունքին կհասնենք»:
Մեր հետ զրույցում պարոն Նազարեթյանն ասաց, համապատասխան բուժհիմնարկների ղեկավարներն ու մասնագետներն անհասկանալի պատճառվ առայժմ չեն շտապում համագործակցել ռեեստրի հետ, մինչդեռ սա առայժմ միակ լավագույն տարբերակն է օգնել հիվանդներին:
Իսկ համագործակցելու համար կլինիկաներից պահանջվում է հիվանդի համար մեկուսացված սենյակ, կատարյալ հիգենիկ պայմաններ եւ համապատասխան մասնագետներ: Սակայն կա նաեւ մեկ այլ լուրջ խնդիր, որպեսզի ռեեստրի առաջարկով հիվանդներին հնարավոր լինի իսկապես օգնել. դա ճիշտ` 100%-անոց ախտորոշում կատարելն է:
11.10.2012
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







