Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Թանկ ու կրակ ախտորոշիչ լաբորատորիաները ուսումնասիրվում են

Թանկ ու կրակ ախտորոշիչ լաբորատորիաները ուսումնասիրվում են

Մենք` քաղաքացիներս, անորոշ վիճակում հաճախ ենք հայտնվում, երբ հարցը հասնում է լաբորատորիա դիմելուն ու անալիզների պատասխան ստանալուն: Տարածված կարծիք կա (արդարացված), որ երբեմն հարկ է նույն անալիզները ևս մեկ անգամ հանձնել, բայց արդեն այլ լաբորատորիայում` անկախ գնից, որպեսզի ախտորոշումը կա’մ հաստատվի, կա’մ էլ հերքվի: Ընդ որում վերջին տարբերակն արդեն այնքան սովորական է դարձել, որ հարցը վերածվել է խնդրի, խնդիրն էլ բարձրաձայնվել առողջապահության նախարարի կողմից:

«Նախարարի կողմից խնդիրը բարձրացվել է, քանի որ այն շատ մտահոգիչ է: Բացի այդ  ստեղծվել է նաև նախարարին կից գիտական խորհուրդ, որի հրատապ նպատակներից մեկը լինելու է նաև ախտորոշումների հավաստիության ստուգումն ու ոլորտի ուսումնասիրությունը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամլո քարտուղար Անահիտ Հայթայանը:

Նրա հավաստամամբ, մասնավորապես ուսումնասիրվելու է, թե ի՞նչ սարքավորումներով են հագեցած լաբորատորիաները, ի՞նչ նյութերով են արվում հետազոտությունները, ինչ մասնագետներ են աշխատում` որակավորում ու համապատասխան կրթություն ունեն, թե ոչ և որքանով են արձանագրված արդյունքները իրականին մոտ և այլն: Հավաքագրված տվյալներից հետո էլ արդեն նախարարությունը կանցնի կտրուկ գործողությունների:

Ի դեպ, նախնական կստուգվեն միայն մայրաքաղաքի լաբորատորիաները, քանի որ հայտնի է, որ շատ դեպքերում մարզերի բնակիչները գալիս են հենց այստեղ ախտորոշման հետևից, բայց հետագայում կընդգրկվի նաև ողջ հանրապետությունը:

Թե երբ կավարտվեն ուսումնասիրությունները և հնարավոր կլինի խոսել տիրող իրավիճակի մասին արդեն փաստարկված Ա.Հայթայանը նշեց, որ դժվար է ժամկետներից խոսել, առավել ևս, որ հանձնաժողովն էլ նոր է ստեղծվել:

Դժվար է ասել նաև, թե ինչ պատժամիջոցներ կկիրառվեն խախտողների նկատմամբ. «Վաղ է խոսել պատժամիջոցների մասին, բայց նախարարն ընդգծել է` այն կենտրոնները, որոնք չեն ապահովում նախարարության կողմից մշակված չափորոշիչները կարող են զրկվել լիցենզիայից »,- ընդգծեց նախարարի մամլո քարտուղարը:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ