Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

2013թ-ին նախատեսվում է ավելացնել մարզերի բուժօգնության ֆինանսավորման ծավալը

2013թ-ին նախատեսվում է ավելացնել մարզերի բուժօգնության ֆինանսավորման ծավալը

Օգոստոսի  20-ի դրությամբ առկա  է 291, 8 մլն դրամի կրեդիտորական պարտք, որն ակնկալվում է  մարել մինչև տարեվերջ: Ներկայացնելով ՀՀ մարզերի առողջապահական կազմակերպությունների ֆինանսական վիճակի վերաբերյալ հաշվետվությունը, այս մասին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ` երեկ կայացած խորհրդակցության ընթացքում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Ինչպես տեղեկացնում են Տարածքային կառավարման նախարարության լրատվական ծառայությունից, նախարար Դումանյանն անդրադարձել է նաև իրավիճակի բարելավման ուղղությամբ իրականացված միջոցառումներին` մասնավորապես նշելով օգոստոսի 1-ից  մարզերում ծննդօգնության համար միջոցների ավելացումը:  Նա նշել է, որ 2013թ-ին  նախատեսվում է  ավելացնել նաև  մարզերի համար բուժօգնության ֆինանսավորման ծավալը:

Անդրադարձ է կատարվել նաև  մարզերում արդեն մեկնարկած կամ առաջիկայում մեկնարկելիք  առողջապահական հաստատությունների շինարարական ծրագրերի մասին և նշվել, որ մի շարք քաղաքներում` Մեղրիում, Բերդում, Կապանում, Ալավերդում, Վանաձորում կկառուցվեն կամ կվերանորոգվեն  բուժհաստատությունները,  Գավառում և  Գորիսում` դիահերձարանները, իսկ տասներկու գյուղական համայնքներ կունենան ամբուլատորիաներ:

Նախարարության ուշադրության կենտրոնում են նաև հիվանդանոցների տարածքների արդյունավետ օգտագործման,  կադրերով և  սարքավորումներով ապահովվածության հարցերը: Առանձին  քննարկման առարկա են դարձել մարզային բուժհաստատությունները մասնագետ կադրերով ապահովելու, ինչպես նաև առողջապահական հիմնարկների օպտիմալ կառուցվածք ձևավորելու հետ կապված հարցերը:

Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է  մարզային բուժհաստատությունների ֆինանսական վիճակի հետ կապված հարցերն ուշադրության կենտրոնում պահել, հատկապես նրանց կողմից հարկային պարտավորությունները կատարելու մասով,  և անհրաժեշտ աջակցություն  ցուցաբերել  նախարարությանը` առկա խնդիրների լուծման հարցում:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ