Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Դումանյան. Ես եկել եմ ձեզ ասելու, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի պետության կողմից մարզերին հատկացվող միջոցները մնան տեղերում

Դումանյան. Ես եկել եմ ձեզ ասելու, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի պետության կողմից մարզերին հատկացվող միջոցները մնան տեղերում

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր Կոտայքի մարզում էր։ Մարզպետ Կավալենկո Շահգալդյանի հետ նախարարը եղավ Հրազդանի, Չարենցավանի և Եղվարդի բուժհիմնարկներում։ Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

Հրազդանի բժշկական կենտրոնը 2009-ի դեկտեմբերին է վերաբացվել։ Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում հիմնանորոգված և ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնում ամեն ինչ նպատակին է ծառայում։ Տարեկան այստեղ 600 տարբեր վիրահատություն է կատարվում, գործում է վերակենդանացման ծառայության շուրջօրյա հերթապահություն։ Կենտրոնի ծանրաբեռնվածությունը որոշակիորեն մեծանում է ամառային ամիսներին՝ շրջակա հանգստավայրերի ու ճամբարների այցելուների սպասարկումով։ Նախարարի հրամանով հուլիսի 27-ից Երևան-Սևան մայրուղում շտապ բժշկական օգնության հերթապահությունները չորս հատվածներից երեքում իրականացնում է այս կենտրոնը։

«Իմ պաշտոնավարման երկու ամիսների ընթացքում հասցրել եմ շատ տեղերում լինել և մարզերում առկա որոշակի խնդիրներ ինձ համար հստակեցրել եմ։ Դրանց մի մասին արդեն լուծում տրվում է, մի մասին էլ առաջիկայում կանդրադառնանք։ Ես եկել եմ ձեզ ասելու, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի պետության կողմից մարզերին հատկացվող միջոցները մնան տեղերում, և դուք ավելի լավ վարձատրվեք։ Քայլեր ենք նախատեսում նաև բուժաշխատողների բժշկական սպասարկման խնդիրն աստիճանաբար լուծելու նպատակով։ Ես միշտ լինելու եմ ձեր կողքին, բայց նաև պիտի վստահ լինեմ, որ դուք էլ իմ կողքին եք և միասին պիտի աշխատենք հանուն մեր ազգաբնակչության առողջության»,-ասաց Դերենիկ Դումանյանը Հրազդանի և Չարենցավանի ԲԿ-երի կոլետիվների հետ հանդիպման ժամանակ։

Չարենցավանի բժշկական կենտրոնում շինարարական աշխատանքներ են ընթանում։ Սակայն, ինչպես նախարարը նկատեց, այստեղ շենքային արդյունավետ կառավարման մոդել ստեղծելու խնդիր կա։ Այդ նպատակով Դերենիկ Դումանյանն առաջարկեց համագործակցել նախարարության համապատասխան մասնագետների հետ։

Այս խնդիրն առավել սուր է ծառացած Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Արտառոց է հատկապես ծննդատանը տիրող վիճակը։ Պատահական չէ, որ այստեղ հաշվառվող հղիների զգալի մասը այլ ծննդատներում է ծննդաբերում։ Նախարարը և մարզպետը պայմանավորվեցին կենտրոնի պայմանների բարելավման ուղղությամբ համատեղ լուծում գտնել։

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ