ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
«Խնդրում եմ, փրկե՛ք իմ ընտանիքը». հայ կանաց խնդրանքը հոգեբաններին
Հայ կանայք հոգեբանի հիմնականում դիմում են իրենց ընտանիքը փրկելու խնդրանքով, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Մարիամ Մեհրաբյանը։
Ըստ նրա՝ հայ կանայք պարբերաբար ենթարկվում են ընտանիքում բռնության, բայց ընտանիքը փրկելու հույսը չեն կորցնում:
«Ընտանեկան բռությունների թիվը չի կարելի ասել, թե աճում է, պարզապես այսօր դրանց մասին բարձրաձայնվում ու պարզաբանվում է: Այս հարցի նկատմամաբ մոտեցումը շատ ավելի ցիվիլ է դարձել»,– ասաց նա:
«Պետք է նշել նաև, որ մարդկանց իրավագիտակցությունն է տարեցտարի բարձրանում՝ ԶԼՄ-ների ու մի շարք միջոցառումների շնորհիվ»,- ասաց նա:
Տիկին Մեհրաբյանը նշեց, որ Հայաստանում բռնության է ենթարկվում յուրաքանչյուր երրորդ կինը: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր կին պետք է իր գիտակցության մեջ ունենա հետևյալ երկու սկզբունքները՝ ես այն մարդն եմ, որը արժանի չէ ծեծի և ես այն կինն եմ, որը արժանի է ամենալավին:
«Կինը պետք է հասկանա , որ ինքը իրավունք ունի աշխատելու և ոչ ինքնազոհաբերվելով միայն երեխաներ մեծացնի: Պետք է հասկանան, որ անհրաժեշտ է առաջ գնալ, ինչը մեծամասամբ հնարավոր չէ ծեծող տղամարդկանց հետ, քանի որ նրանք հաճախ ընդհատակի տղամարդն են լինում»,- ասաց նա:
Հոգեբանը նշեց, որ այսօր ընտանեկան բռնությունների հիմնական պատճառ է դառնում ալկոհոլը, երբ ամուսինը հարբած տուն է գալիս և առանց գիտակցելու ծեծ ու ջարդ սկսում կնոջ նկատմամբ, իսկ առավոտյան ոչինչ չի հիշում:
«Նման դեպքերում տուժում են նաև երեխաները: Ամուսինները, որոնք բռնություն են գործադրում իրենց ընտանիքներում, երբեմն ևս զոհ են համարվում՝ զոհ իրավիճակի: Այսինքն` խնդիրները բազմազան են ու խորը»,– բացատրեց նա:
«Բայց ի տարբերություն կանանց՝ հայ տղամարդիկ նման հարցերով սովորություն չունեն դիմել հոգեբանի օգնությանը»,-եզրափակեց հոգեբան Մարիամ Մեհրաբյանը:
29.06.2012
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







