ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Հայաստանում կա շաքարային դիաբետով հիվանդ շուրջ 400 երեխա
“Հանրապետությունում կա մոտավորապես 400 երեխա, որոնք ունեն շաքարային դիաբետ”.- այսօր մամուլիս ասուլիսի ժամանակ լրգրողներին տեղեկացրեց Հանրապետական մանկական էնդոկրինոլոգիական դիսպանսերի ղեկավար Ելենա Աղաջանովան` հավելելով նաև, որ շաքարախտ հիվանդությունը Հայաստանում երիտասարդացել է: Դիսպանսերը գործում է “Մուրացան” համալսարանական հիվանդանոցին կից, և, ըստ Աղաջանովայի տվյալների` իրենց կենտրոնում այս պահի դրությամբ հաշվառված է 316 երեխա, որոնց մեծ մասը կազմում են դիաբետ ունեցող երեխաները: Հայաստանում ամեն տարի գրանցվում է շաքարախտով հիվանդ երեխաների 50 նոր դեպք, և հիվանդանում են բոլոր տարիքային խմբի երեխաները:
Մասնագետը նշեց, որ շաքարախտը ամբողջ աշխարհում անբուժելի հիվանդություն է, իսկ մեր երկրում երեխաների բուժումն իրականացվում է անվճար: Հիվանդանոցին զուգահեռ գործում է նաև “Երազ” բարեգործական հիմնադրամը, որը մասնավոր հիմունքներով գումար է տրամադրում կենտրոնում գրանցված երեխաներին ինսուլինով և այլ դեղամիջոցներով ապահովելու համար:
Ի դեպ` դիսպանսերում բուժվում են ինչպես ամբողջ Հայաստանից, այնպես էլ Ջավախքից և Արցախից եկած երեխաներ: Բժիշկը նշեց, որ հիվանդանոցային պայմաններից դուրս և անձնական միջոցներով իրականացվող բուժումը բավականին բարդ է և ծախսատար, քանզի ամեն օր պետք է չափել արյան մեջ շաքարի մակարդակն ու, ըստ այդմ` խստորեն հետևել սննդկարգին և օրվան համապատսխան չափաբաժնով օգտագործել ինսուլինը:
Ինսուլինի միջին գինը կազմում է 5000 դրամ, իսկ ընհանուր հաշվարկներով ամսական պետք է 20-30 հազար դրամ` մեկ երեխայի սիստեմատիկ բուժումն ըստ պատշաճի ապահովելու համար:
“Երազ” բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարինե Մխիթարյանն էլ ավելացրեց, որ իրենք բացի տրամադրվող օգնությունից, նաև երեխաների համար կազմակերպում են տարբեր միջոցառումներ` երեխաների տրամադրությունը բարձր պահելու և աշխուժությունն ապահովելու համար:
“Անկախ”-ի այն հարցին, թե որքանով կարող է ազդել այդ հիվանդությունը երեխաների հետագա ճակատագրի, նրանց` հասարակության լիարժեք անդամ զգալու, ինչպես նաև ամուսնանալու և ընտանիք կազմելու վրա, բժշկուհի Աղաջանովան ասաց, որ ճիշտ է, հոգեբանական ճնշվածություն կա, բայց հիվանդությունը մշտապես վերահսկողությոան տակ պահելու և բուժմանը ճիշտ հետևելու դեպքում նրանք կարող են և’ ամուսնանալ ու երեխաներ ունենալ, և’ հասարակությանը լիարժեք ինտեգրվել: Միայն թե, ըստ Աղաջանովայի, հարկավոր է որքան հնարավոր է վաղ տարիքում ամուսնանալ ու երեխաներ ունենալ, քանի դեռ չեն առաջացել լուրջ անոթային բարդություններ: Իսկ դիաբետով հիվանդ աղջիկներին էլ խորհուրդ է տրվում մինչև հղիանալը պարտադիր ստուգվել նոր հղիանալ`անվերահսկելի բարդություններից խուսափելու համար:
31.05.2012
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







