ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Ծնելիության անկում է գրանցվել Հայաստանում 2012թ. ապրիլի 1-ի տվյալներով
Հայաստանում 2012թ. ապրիլի 1-ի տվյալներով՝ ծնվել է 9569 երեխա, ինչը 5.7%-ով պակաս է 2011թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ պաշտոնական տվյալների՝ 1 հազար բնակչի հաշվով ծնելիության ցուցանիշը նվազել է 7,1 պրոմիլային կետով և կազմել է 11,7 պրոմիլ:
Ամենաշատը երեխաներ ծնվել են Երևանում՝ 3454 մանուկ, երկրորդ տեղը զբաղեցրել է Արարատի մարզը՝ 879 նորածին:
ԱՎԾ տվյալների համաձայն՝ 2012թ. հունվար-մարտին գրանցվել է մահացած երեխայի ծննդի 195 դեպք՝ 2011թ. նույն ժամանակահատվածի 218 դեպքի համեմատ:
Միաժամանակ նույն ժամանակահատվածում 2,2%-ով աճել է մահացության ցուցանիշը և կազմել 7953, որոնցից 134 երեխան՝ մինչև 4 տարեկան հասակը:
Այդպիսով՝ 2012թ. հունվար-մարտին բնական աճը կազմել է 1616 մարդ՝ 2011թ. նույն ժամանակահատվածի 2360-ի դիմաց՝ նվազելով 31.5%-ով:
Մահացության ամենաշատ դեպքերը գրանցվել են Երևանում՝ 2560 մարդ:
Մահացության ամենաքիչ դեպքեր գրանցվել են Վայոց ձորի մարզում՝ 124 դեպք:
Մահացության հիմնական պատճառներն են արյան շրջանառության հետ կապված հիվանդությունները՝ 3874 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3872 դեպքի դիմաց: Պատճառների թվում են նաև՝ դժբախտ պատահարները (308), շնչառական օրգանների հիվանդությունները (526), մարսողական համակարգի հիվանդությունները (514) և այլ պատճառներ (1226 դեպք):
03.05.2012
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







