Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Ապահովագրությունը գործում է նաև սրտի վիրահատության դեպքում

Ապահովագրությունը գործում է նաև սրտի վիրահատության դեպքում

Մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ առողջության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը խոսեց 2011թ.-ի դեկտեմբերին կառավարության ընդունած պետաշխատողների համար պարտադիր բժշկական ապահովագրություն փաթեթի շուրջ և նշեց, որ բժշկական ապահովագրության սոցիալական փաթեթը ներառում է 4 ուղղություն և նախատեսում էր պարտադիր բազային ծածկույթ՝ 52 հազար դրամի չափով:

Ա.Բաբլոյանը նշեց նաև, որ նշված գումարի շրջանակներում նախատեսված է, որ ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցի սուր, անհետաձգելի և պլանային մի շարք բժշկական ծառայություններ, այդ թվում` հիվանդանոցային բուժօգնություն, որը ներառում է նաև թերապևտիկ բուժում պահանջող հիվանդություններ, նաև սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների իրականացում:

Բժշկական ապահովագրության փաթեթին ուղղված գումարները նստած է ապահովագրական ընկերության բանկային հաշվին, ընկերությունը միայն օրինական փաստաթղթային ձևակերպման հիման վրա կարող է հանձնել տվյալ բուժհաստատությանը, որը նրա հավստամամբ, կբերի բժշկական ծառայությունների մատչելիության:

Արա Բաբլոյանը նաև հաղորդեց, որ ֆինանսների նախարարությունը հստակ աշխատանք է իրականացնում ապահովագրական ընկերությունների ու բուժհաստատությունների ներկայացրած ծառայությունների գների ուղղությամբ, որպեսզի լինի հստակ գներ:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ