ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Հազվադեպ հանդիպող հիվանդությունների համար բյուջեից հատկացվում է քիչ գումար
Հայաստանում հազվադեպ հանդիպող հիվանդությունների հետազոտման, բուժման համար պետական բյուջեից քիչ գումար է հատկացվում: Պետական ֆինանսավորմամբ բուժում են ստանում մինչև 7 տարեկան հազվադեպ հիվանդություններով տառապող երեխաները: Այս մասին Երևան-Մոսկվա-Կիև-Քիշնև-Աստանա տեսակամուրջի ժամանակ ասաց Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Թամարա Սարգսյանը:
Նշենք, որ փետրվարի 29-ը հազվադպ հիվանդությունների միջազգային օրն է: Հայաստանում, ըստ մասնսգետի, ամենատարածված հազվադեպ հիվանդություններն են ընտանեկան միջերկրածովյան տենդը` պարբերական հիվանդությունը, հեմոֆիլիան:
Երևանի բժշկական համալասարանի պրոռեկտոր Միքայել Նարիմանյանն էլ ասաց, որ հազվադեպ հիվանդությունների բուժման գործընթացում կարևոր դեր են խաղում նաև ընտանեկան բժիշկները, քանի որ հիվանդությունը հենց առաջին էտապում հայտնաբերելն ու բուժելը, դրական արդյունք է տալիս:
Տեսակամուրջի մյուս երկրիների մասնակիցները ներկայացրեցին այս բնագավառում իրենց երկրներում տիրող իրավիճակը:Նրանք բոլորը նույն կարծիքին էին, որ հիվանդության բուժումը արդյունավետ է միայն այն դեպքում, եթե հայտնաբերվում է շուտ ու ախտորոշվում: Բոլոր երկրներում հազվադեպ հիվանդությունների բուժումը բավականին թանկ է: Մասնագետներն այն կարծիքին էին, որ պետությունը պետք է մեծացնի տրամադրվող ֆինանսական միջոցները:
Մասնագետների կարծիքով, հազվադեպ հիվանդությունների բուժման գործում կարևոր է նաև տարբեր երկրների մասնագետների փորձի փոխանակումը:
29.02.2012
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







