Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Այսօր տարածված են հիմնականում դեպրեսիաները, նևրոզները. Արմեն Սողոյան

Այսօր տարածված են հիմնականում դեպրեսիաները, նևրոզները. Արմեն Սողոյան

Հոգեկան առողջությունը հոգեկան, ֆիզիկական ու սոցիալական լավակեցությունն է, ինչը յուրաքանչյուր անձի հնարավորություն է տալիս ինքնադրսևորվելու, դիմակայելու մարտահրավերներին և այլն: Հոգեկան առողջության վրա ազդող գործոնները բազմաթիվ են, որոնք կարող են լինել դրական ու բացասական: Ասուլիսում այս մասին ասաց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը:

Հոգեկան խանգարումները, ինչպես և մնացած խանգարումները, ըստ մասնագետի, առաջանում են որոշակի պայմաններում, ունեն բնածին բնույթ, նաև` պայմանավորված շրջակա միջավայրով: Այն խանգարումները, որոնք բնածին են, ժառանգական, բոլոր ժողովուրդների մոտ հիմնականում հավասարաչափ են բաշխված, հիմնականում դժվար բուժելի են: «Բոլոր հոգեկան հիվանդությունները բուժելի են միայն ժամանակին հայտնաբերելու դեպքում»,- ասաց հոգեբույժը:

Նրա ներկայացրած տվյալներով, Հայաստանում 44 հազար քաղաքացի այս կամ այն առնչությամբ դիմել են հոգեբուժական հաստատությունների: Սակայն, ըստ նրա, իմանալով հայերի մտածելակերպը, դիմում են մասնագետի այն ժամանակ, երբ ավելի խորացած է լինում հիվանդությունը, իսկ առաջին նշանների դեպքում խուսափում են: «Մենք պետք է սա հաղթահարենք ու հենց առաջին նշանների դեպքում անմիջապես դիմենք հոգեբանի»,- ասաց նա:

Ի՞նչն է նպաստում հոգեկան խանգարման առաջացմանը: Ըստ մասնագետի, կինը հղի ժամանակ պետք է խուսափի վատ սովորույթներից, վարի հանգիստ կյանք, ինչպես նաև` նորածնային շրջանում տարած ինֆեկցիաները, սթրեսները, տնտեսական վիճակը, ժառանգական փոխանցումը: Կանանց մոտ հիմնականում էմոցիոնալ խանգարումներն են գերակշռում: Այսօր տարածված են հիմնականում դեպրեսիաները, նևրոզները, ինչը, ըստ բանախոսի, բնական է անցումային շրջանում գտնվող երկրների համար:

Ամբողջ աշխարհում 450 միլիոն մարդ առնչվում է հոգեբուժական ծառայությունների հետ, յուրաքանչյուր չորսից մեկը իր կյանքի ընթացքում հոգեկան որևէ խնդիր է ունենում:

 

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ