ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Հայաստանում 2011թ-ին ծնելիությունը նվազել է. Կարինե Կույումջյան
2012թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը, ընթացիկ հաշվառմամբ, կազմել է 3.274.3 հազ. մարդ, այդ թվում քաղաքայինը` 2.096.0 հազ., իսկ գյուղականը` 1.178.3 հազ. մարդ, այս տվյալներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նա միաժամանակ նշեց, որ այս ցուցանիշները հիմնված են 2001թ. մարդահամարի տվյալների վրա:
«2011թ-ի մարդահամարի ցուցանիշները դեռևս չունենք: Մինչև հուլիս ամիս մարդահամարից ստացված արդյունքները պետք է հավաքագրվեն, որից պետք է դրանք ամփոփել ու մշակել: Արդեն հոկտեմբեր ամսին մենք կունենանք առաջին ցուցանիշները»,- ասաց նա:
Կույումջյանի փոխանցմամբ` 2011թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրված բնակչության բնական հավելաճի և միգրացիայի մնացորդի ցուցանիշների ազդեցությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2011թ. տարեսկզբի նկատմամբ աճել է 11.7 հազազրով:
Ծնվածների թիվը 2011թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 43.447, որը 2010թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3.1%-ով:
«Ծնելիության ընդհանուր գործակիցը, 1000 բնակչի հաշվով նվազել է, համապատասխանաբար` 0.5 պրոմիլային կետով և կազմել` 13.3%: Ես որպես ՀՀ քաղաքացի ցավ եմ ապրում այն բանի համար որ մեկ կնոջ ծնելիության գործակիցը Հայաստանում կազմում է 1.5, այսինքն վերարտադրություն չի կատարվում: Բայց դրական է այն, որ 2011թ-ին մեռելածնությունների թիվը նվազել է և գրանցվել 844 դեպք, 2010թ-ի 851-ի համեմատ»,-ասաց նա:
Անցած տարվա ընթացքում 43.447 ծնվածներից 23.160-ը տղաներն են, իսկ 20287-ը` աղջիկները:
2011թ-ին աղջիկների ամենամոդայիկ անուններն են համարվել «Մանե»-ն, «Մելինե»-ն «Մարի»-ն, «Էլեն»-ը և «Նարե»-ն: Իսկ լավագույն տասնյակը եզրափակում է «Մերի»-ն: Տղա երեխաներին զույգերը նախընտրել են կոչել` Նարեկ, Դավիթ, Գոռ, Հայկ, Էրիկ: Լավագույն տասնյակը եզրափակում է «Սամվել»-ը:
02.02.2012
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







