Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՆ-ում քննարկում են դեղերի հարցը. Ո՞ւր են գնում երեխաների դեղերը

ԱՆ-ում քննարկում են դեղերի հարցը. Ո՞ւր են գնում երեխաների դեղերը

Մուկովիսցիդոզով հիվանդ երեխաների բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում, բավարար է արդյո՞ք պետության անվճար տրամադրվող դեղերը: Նշենք, որ վերջին շրջանում ծնողներից բողոքներ կային, որ համապատասխան դեղեր անհրաժեշտ քանակով չեն տրամադրվում:

Նշենք, որ մուկովիսցիդոզը ժառանգական հիվանդություն է, որի հիմքում ընկած են արտազատական գեղձերի ախտաբանական փոփոխությունները: Մուկովիսցիդոզի ժամանակ ախտահարվում է ոչ միայն ենթաստամոքսային գեղձը, այլև շնչական, մարսողական համակարգերի լորձային գեղձերը, թքագեղձերը, քրտնագեղձերը, արցունքագեղձերը:

Aysor-ին Մուկովիսցիդոզ հանրապետական կենտրոնի ղեկավար Վաչիկ Բաղդասարյանը հաղորդեց, որ կան հիվանդներ, որոնք բավականին լավ ստանում են, կան հիվանդներ, որոնք քիչ են ստանում կամ բոլորովին չեն ստանում` նայած:

Բժիշկը դա բացատրեց տվյալ տեղամասում գրանցված այլ հիվանդների առկայությամբ, էպիլեպիսյով, խոցով, ուռուցքով հիվանդների թիվը եթե շատ է, ապա դեղերը, ըստ նրա քիչ են լինում, և` հակառակը:

«Դա ոչ թե դիտավորություն է, այլ նյութական հնարավորության խնդիր է»,- շեշտեց կենտրոնի ղեկավարը և նշեց, որ Առողջապահության նախարարությունը այդքան փող չունի, որ դեղորայքով ամբողջովին ապահովի:

Իսկ արդյո՞ք միջազգային բարեգործական ֆոնդերից չեն օգնում հարցին, Վ. Բաղդասարյանը պատասխանեց, որ եվրոպական ֆոնդերից օգնություն ստանում են` դեղորայք, սարքավորում, սակայն նրա համոզմամբ, հիվանդներին այս կամ այն կերպ օգնում են. «Մեր երկիրը հարուստ չի»:

Մասնագետը նկատեց, որ այստեղ խնդիրը միայն անհարժեշտ դեղերը չեն, անհարժեշտ է նաև լավ սնունդ, և այս դեպքում կա նաև խնդրի սոցիալական կողմը: Նման հիվանդները 10-12 հազար դրամ թոշակ են ստանում. «է թող շատ թոշակ տան, նրանք էլ իրենց դեղերը, սնունդը գնեն, բայց մենք ոչ Ամերիկա ենք, ոչ էլ Ռուսաստան»:

Իսկ թե մուկովիսցիդոզ հիվանդությամբ որքան են ապրում հիվանդները Հայաստանում հարցին, Վաչիկ Բաղդասարյանը նշեց, որ իրենց կենտրոնը մի քանի տարի է ձևավորվել և նման հաշվարկներ չկան, և հաղորդեց, որ եվրոպական երկրներում ապրում են 42-44 տարի, Ռուսաստանում` 23-26:

Նա նաև նշեց, որ հիվանդների պաշտոնական թիվը հրապարակել չի կարող, որովհետև գաղտնիք է, և հաղորդեց, որ մեկ երեխայի հետազոտության համար պետությունը տրամադրում է 88 հազար դրամ, հիվանդը ստուգվում է և երեխան իրավունք է ունենում անվճար անհրաժեշտ դեղամիջոց ստանալ, անտիբիոտիկներ, վիտամիններ և այլն:

Իսկ թե ինչպե՞ս է իրականացվում դեղերի բաշխումը, 88 հազար դրամի մեջ մտնում են նաև դեղերը, բժիշկը պատասխանեց, որ դեղորայքը ստանում են ըստ բնակության վայրի:

«Կան երեխաները, որոնք մոտ 50-60 տոկոսով ստանում են, կան շրջաններ, որտեղ 100 տոկոսով ապահովված են դեղորայքով»,- ասաց նա և դժգոհեց, որ երբեմն ծնողները ցանկանում են շատ դեղորայք ստանալ, և այդ դեպքում նա առաջարկեց. «Մեկ-մեկ էլ թող ծնողները առնեն: Մենք նվերներ ենք տալիս, շորեր ենք, տալիս, ըտենց չի, էլի»:

Դեղերի բաշխման կարգը, մնաց ոչ բավականաչափ պարզաբանված, ավելի մանրամասնորեն փորձեցինք տեղեկանալ, թե ինչքան, որտեղ, և այլն, այդ հարցերին բժիշկը չպատասխանեց, ասելով, որ շտապում է, դասեր ունի:

ՀՀ առողջապահության նախարարությունից փորձեցինք ճշտել մուկովիսցիդոզ հիվանդությամբ տառապող երեխաների դեղերի տրամադրման կարգը, Դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով և տեխնոլոգիաներով ապահովման բաժնից տեղեկացրին, որ այժմ նախարարությունում քննարկման փուլում է մուկովիսցիդոզ հիվանդությամբ տառապող երեխաների դեղերի հատկացման խնդիրը:

Իսկ թե ի՞նչն է հիմք ծառայել խնդրի շոշափման համար, բաժնից հաղորդեցին, որ
գրություն են ստացել մուկովիսցիդոզ հիվանդ երեխաների ծնողներից, նաև այդ երեխաների խնդրով զբաղվող ՀԿ-ից` նախարարությունն էլ պահանջել է հիվանդ, հաշվառված երեխաների ցանկը, որպեսզի հարցին լուծում տրվի:

Իհարկե չնշվեց, թե հատկապես ինչո՞ւ են մուկովիսցիդոզ հիվանդությամբ տառապող երեխաների ծնողները դիմել ԱՆ-ը, սակայն նշենք, որ նկատի ունենալով Մուկովիսցիդոզ հանրապետական կենտրոնի ղեկավար Վաչիկ Բաղդասարյանի այն խոսքը, ըստ որի «Կան երեխաներ, որոնք մոտ 50-60 տոկոսով են ստանում», հասկանալի է, որ երեխաները բավարար քանակով չեն ստանում ապրելու համար այդքան անհրաժեշտ դեղորայքը:

Հեղինակ. Գոհար Ստեփանյան
Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ